Հոկտեմբերի 29-ին մեկնարկեց մանկավարժական աշխատողների աշնանային ճամբարը: Ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ նախապատրաստվելով Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին:Ընդհանուր պարապմունքից հետո խնամեցինք մեր միջավայրը, փոցխեցինք, փխրեցրինք  հողը, հավաքեցինք թափված տերևները՝  տերևային հումուս պատրաստելու նպատակով: Ընդմիջումից հետո օրը շարունակեցինք Արևմտյան դպրոցի տեխնոլոգիայի լաբորատորիայում: Տեխնոլոգ Զառա Ոսկանյանի հետ Սեբաստացու օրերին ընդառաջ, պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, որոնք կարող են դառնալ և՛ տարոսիկներ, և՛ սառնարանի մագնիսներ:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Advertisements