Ողջույն, շախմատասեր բարեկամ:
Չենք մոռանում լրացնել այն դաշտերը, որոնք անհրաժեշտ են մասնակցի վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմում ենք վերջին կապույտ կոճակը:
30 Ուրբաթ Նյմ 2018
Posted Ֆլեշմոբ
inՈղջույն, շախմատասեր բարեկամ:
Չենք մոռանում լրացնել այն դաշտերը, որոնք անհրաժեշտ են մասնակցի վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմում ենք վերջին կապույտ կոճակը:
29 Հինգշաբթի Նյմ 2018
Posted Մեդիագրադարան
inԿան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:
Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:
Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:
Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:
Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:
Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:
28 Չորեքշաբթի Նյմ 2018
Posted Ֆլեշմոբ
inՈղջո՛ւյն, սիրելի մասնակից։ Ստորև ներկայացված են նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները:
27 Երեքշաբթի Նյմ 2018
Posted Ամանորյա ծես 2018, Երգարան
in26 Երկուշաբթի Նյմ 2018
Posted Մեդիագրադարան
inԲախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։ Շարունակել կարդալ
25 Կիրակի Նյմ 2018
Արթուր Զալինյան
25 Կիրակի Նյմ 2018
Եվա, Մարիա Բալյաններ և մայրիկ
25 Կիրակի Նյմ 2018
Posted Աշխատանքային նախագիծ
inԱռավոտյան ընդհանուր պարապմունք
Ուսումնական նախագծեր՝
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Շարունակել կարդալ
25 Կիրակի Նյմ 2018
Posted Ազգային պարեր
in
24 Շաբաթ Նյմ 2018
Posted Գրական ակումբ
inԲարձրացել էինք մեր ծառը և նայում էինք աշխարհին, որ փռվել էր ներքևում և ամբողջ շրջակայքում, և մեկ էլ հայրս եկավ բլուրն ի վեր, օգտվելով մեր գաղտնի արահետից, կարծես թե ամեն ինչ գիտեր արդեն: Ուղղակի մոտեցավ մեր ծառին:
— Վար իջիր,— ասաց:— Գնում ենք:
— Հենց նոր ենք ելել այստեղ,— ասացի:
— Վար իջիր,— ասաց հայրս:— Եվ շուտ արա:
— Մի քիչ էլ չե՞նք կարող մնալ այստեղ:
— Իջնելո՞ւ ես, թե չէ:
— Դե լավ, Գրեգ,— ասացի,— պետք է գնամ:
— Վերջապես պիտի բարեհաճե՞ս իջնել:
— Չե՞մ կարող մնաս բարով ասել Գրեգին:
— Դե լավ, շուտ արա:
— Ո՞ւր եք գնում,— ասաց Գրեգը:
— Ով գիտե,— ասացի:— Մնաս բարով:
Սկսեցի վար իջնել, բայց Գրեգը չշարժվեց տեղից:
— Ետ գալո՞ւ ես,— ասաց:
— Մի տեղից որ գնացել ենք, մինչև հիմա երբեք նույն տեղը չենք վերադարձել,— ասացի:— Ինձ թվում է` էլ երբեք չեմ տեսնի այս ծառը նորից:
— Նամակ գրիր ինձ,— ասաց Գրեգը:
— Շատ լավ,— ասացի:— Միայն թե երբեք չեմ կարողանա գրել այդ անունը` Ալախալխալա:
— Հեշտ է,— ասաց Գրեգը:— Նամակ ուղարկիր ինձ:
— Շատ լավ,— ասացի:— Հորս կասեմ, որ գրի այդ անունը: Դու էլ մորդ ասա, որ շնորհակալ եմ հաց ու պանրի համար: Շարունակել կարդալ