Նոյեմբերի 8-ին Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք տրիատլոնի նախագծին։ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղ Միքայել Ղազարյանը շատ ջերմ ընդունեց և տրամադրեց հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցիք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Փոքր մրցաշարից հետո լողորդները գնացին լողի, իսկ մյուս մասը՝ Ագարակ՝ ձիուկներին տեսակցության։

Տեսանյութը՝ Անուշ Համբարյանի

Advertisements