Կարծում եմ, որ ներառականության հիմքում փոխօգնությունն է, մարդասիրությունը, ընկերոջը ձեռք մեկնելու-աջակցելու, համերաշխ-հավեսով իրար հետ ապրելու  կարողությունը:

2016թ սեպտեմբերից աշխատում եմ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ՝ Դավիթ Հովհաննիսյանի և Դանիել Մարկոսյանի հետ: Նրանցից ամեն օր սովորում եմ, նրանց հետ ամեն օր ապրում: Կարևոր հաջողություն էր նրանց ընտանիքի անդամներին ուսումնական գործընթացին, ուսումնական-ընտանեկան նախագծերին, դպրոցի առօրյային, տոնախմբություններին, ծեսերին ներգրավելն էր. հարկավոր էր ներառել ծնողներին, ընտանիքի անդամներին:

Դանիելն առաջին տարվա ընթացքում ուներ ուղեկցող, որը նույնպես ներառված էր կրթական ծրագրում: Մեկամյա աշխատանքից հետո Դանիելը բավական ինքնուրույն դարձավ և այլևս ուղեկցողի կարիք չունեցավ:

Դանիելի և Դավթի առօրյան տեսանելի դարձնելու համար վարել եմ օրագիր, պատմել եմ նրանց մասին:

Դավիթն ու Դանիելը սիրով մասնակցում են ուսումնական նախագծերին, ընդգրկված են երկարացված օրվա խմբում, իրենց ընտրած գործունեությանը, մասնակցում են ճամփորդություններին, քայլում են, բարձունք հաղթահարում: Երկու սովորողներն էլ ունեն բլոգ. Դանիելը բավական ակտիվ վարում է իր բլոգը, նյութեր հրապարակում, իսկ Դավիթը դեռ դժվարանում է:

Որպես դասվար կարծում եմ, որ սովորողի ներառման հաջողությունը նրան չառանձնացնել-չջոկելն է, սիրելն ու նրան կարևորելն է:

Advertisements