Ներկայացումը՝  Հովհաննես Թումանյանի  «Հեքիաթներ»

Օրը՝  դեկտեմբերի 7

Ներկայացման սկիզբը՝ ժ. 12:00

Ավարտը՝ ժ.13:00

Մեկնումը դպրոցից՝  ժ.11: 15

Ժամանումը՝  ժ.13:30

Հասցեն՝ Վարդանանց փող 18

Նպատակը՝  Դիտել ներկայացումը, համեմատել հեքիաթի հետ, յուրացնել ներկայացում դիտելու մշակույթը.

Խնդիրները, գործունեությունը

Կարդալ, քննարկել ստեղծագործությունը

Դիտել հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմները

Քննարկել, պատկերացում կազմել ներկայացում պատրաստելու նախագծի փուլերի մասին

  • հեքիաթի ընթերցում, յուրացում
  • սցենարի ստեղծում
  • հերոսների ընտրություն
  • սցենարի յուրացում
  • բեմադրության փորձեր
  • ներկայացման ազդագիր
  • ներկայացման տոմսեր, հրավիրատոմսեր
  • ներկայացման պրեմիերա
  • թատրոն՝ շենքը, մարդիկ

Գծել քարտեզը, ուսումնասիրել ճանապարհը

Պատրաստել հարցեր դերասանների հետ հարցազրույցի համար

Հարցազրույց վարել դերասանների հետ

Բլոգների օրագիր բաժնում պատմել ներկայացման, տպավորությունների մասին