Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ
Պաշտոնական կայք      edudigitech.mskh.am

Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որտեղ ըստ անվանակարգերի նյութ կարող է ներկայացնել ցանկացած ոք և ակնկալել հանրայնացում, աշխատանքի գնահատոմ և արդյունքերի տարածում: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է ունենալ ՏՀՏ միջոցներով կազմակերպված դաս, նախագիծ, ներկայացում, հոդված, մեթոդական մշակում կամ դրանց իրագործման ընթացքը ներկայացնող տեսանյութեր, ապա ընտրել անվանակարգը, որին, ըստ ձեզ, համապատասխանում է նյութը և լրացնել հայտը: Ստուգատեսին հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ… Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )

Անվանակարգերը՝

  1. Դիջիթեքը  նախակրթարանում. թվային միջոցի, ծրագրի կիրառում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս
  2. Դիջիթեքը  կրտսեր դպրոցում. թվային միջոցի, ծրագրի յուրացում,  մանկավարժական փորձի տարածում՝  հոդված, տեսադաս
  3. Դիջիթեքը միջին և ավագ դպրոցներում
    թվային  միջոցի, ծրագրի յուրացում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված,  տեսադաս
  4. Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում-կազմակերպում
  5. Դիջիթեքը լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիք
  6. Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ
  7. Վարպետության դասերի դիջի-փաթեթ

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 26-հունվարի 6՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 8— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում,  նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա:

Advertisements