Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, 2 բաժակ ջուր և աղ։
Զգուշորեն տեղադրում ենք ձուն ջրով լի բաժակի մեջ։ Քանի որ ձվի խտությունն ավելի մեծ է, այն միանգամից իջնում է բաժակի հատակը։ Երկրորդ  բաժակի մեջ մի քանի ճաշի գդալ աղ ենք լցնում և լուծում, ինչից հետո միայն լուծույթի մեջ գցում ենք ձուն։ Զարմանալի է, սակայն երկրորդ ձուն չի սուզվում։

Բացատրություն՝ Ձվի միջին խտությունը շատ ավելի մեծ է, քան ջրինը։ Սակայն աղաջրի խտությունը ավելի մեծ է, քան ձվինը։