Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, 2 բաժակ ջուր և աղ։
Զգուշորեն տեղադրում ենք ձուն ջրով լի բաժակի մեջ։ Քանի որ ձվի խտությունն ավելի մեծ է, այն միանգամից իջնում է բաժակի հատակը։ Երկրորդ  բաժակի մեջ մի քանի ճաշի գդալ աղ ենք լցնում և լուծում, ինչից հետո միայն լուծույթի մեջ գցում ենք ձուն։ Զարմանալի է, սակայն երկրորդ ձուն չի սուզվում։

Փորձը ներկայացնում է Կատրին Ղարիբյանը.

 

Advertisements