Հունվարի 23-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները մարզիչների՝ ընկեր Միքայելի և ընկեր Գևորգի ուղեկցությամբ, այցելեցին «Ջրվեժ» անտառապարկ: Հունվարյան առատ ձյունն անտառապարկը վերածել էր իրական հեքիաթի: Ընկեր Միքայելը սովորողներին մանրամասն բացատրեց սահնակով սահելու հմտությունները, իսկ հետո սկսեցինք միմյանց օգնելով անդադար սահել, ձնագնդի խաղալ և զվարճանալ:

Օրը հագեցած էր ջերմ ու հաճելի ակնթարթներով: Սովորողները դպրոց վերադարձան բարձր տրամադրությամբ:

Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի