Մասնակիցները3.2 դասարանցիներ

Ժամանակահատվածը` փետրվար ամիս

Նախագծի նպատակը

  • Ծանոթացում հեքիաթագրին, նրա ստեղծագործական գործունեությանը
  • Ընթերցանության և ընթերցասիրության խթանում
  • Խմբային ընթերցանության խթանում

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Նախագծի  խնդիրները 

  • Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Աշխատանքի ընթացքը

  • Վերհիշել Թումանյանի իմացած, կարդացած ստեղծագործությունները
  • Համացանցում որոնել ծանոթ ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարիներին իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով

Կերպար-ներկայացում

Տանն ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում ստեղծագործությունը և  ներկայացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

Տեխնոլոգիական գործունեություն —Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Թատրոն —Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան

Ընտանեկան նախագծեր —Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Հովհաննես Թումանյան. ստեղծագործություններ

3-րդ դասարան

  1. Մանուկն ու ջուրը
  2. Ամենից լավ տունը
  3. Թռչունի մտածմունքը
  4. Կույրերի կարծիքը
  5. Շունն ու կատուն
  6. Բարեկենդանը
  7. Ձախորդ Փանոսը
  8. Անխելք մարդը
  9. Տերն ու ծառան
  10. Խելոքն ու հիմարը
  11. Սուտլիկ որսկանը
  12. Համբարձման առավոտ
  13. Գարնան առավոտ
  14. Աղբյուրը

Նախագծի ամփոփումը`  Թումանյանի այգում: