Մասնակիցներ՝ 3.2 դասարանցիներ
Տևողությունը՝ փետրվարի 18 — մարտի 15
Նպատակ՝
- Ընթերցարանների ստեղծում
- Ռադիոնյութերի, ռադիոթատրոնների ստեղծում
- Բարբառների ուսումնասիրություն
- Իմ անունի պատմությունը
Խնդիրներ՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Մեդիահմտությունների ձեռքբերում
Թեմաներ՝
Աուդիոընթերցարանների ստեղծում
Սովորողների հետ շարունակում ենք ստեղծել թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների տեսա և աուդիո տարբերակները:
Ընթերցանություն. կայք, ենթակայք
Սովորողները բացում են կրթահամալիրի կայքը, ենթակայքերը, այնտեղից կարդալով փնտրում-գտնում իրենց անհրաժեշտ խաղը, մուլտֆիլմը, պարը:
Ուսումնասիրում ենք բարբառներ /ընտանիքի անդամներ, տատիկ-պապիկ/:
Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե մեր ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ:
Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական-դասարանական բլոգներում: