Մասնակիցներ՝ 3.2 դասարանցիներ

Տևողությունը՝ փետրվարի 18 — մարտի 15

Նպատակ՝

  • Ընթերցարանների ստեղծում
  • Ռադիոնյութերի, ռադիոթատրոնների ստեղծում
  • Բարբառների ուսումնասիրություն
  • Իմ անունի պատմությունը

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների ձեռքբերում

Թեմաներ՝

Աուդիոընթերցարանների ստեղծում

Սովորողների հետ շարունակում ենք ստեղծել թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների տեսա և աուդիո տարբերակները:

Ընթերցանություն. կայք, ենթակայք

Սովորողները բացում են կրթահամալիրի կայքը, ենթակայքերը, այնտեղից կարդալով փնտրում-գտնում իրենց անհրաժեշտ խաղը, մուլտֆիլմը, պարը:

Ուսումնասիրում ենք բարբառներ /ընտանիքի անդամներ, տատիկ-պապիկ/:

Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե մեր ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ:

Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական-դասարանական բլոգներում:

Advertisements