Լինում է, չի լինում մի աքաղաղ է լինում: Մի օր բարձրացավ ծառը, որ Քաջ Նազարին տեսնի, սակայն ծառի տակ պառկած գայլը խանգարեց: Աքաղաղը դիմեց ուլիկին, ուլիկը զբաղեցրեց գայլին, աքաղաղը ծառից թռավ, բայց ոտքը փուշ մտավ, օգնության հասավ պառավը: Փուշը հանեց, բրինձ եփեց աքաղաղի համար և լավացրեց: Միասին ճամփա ընկան դեպի Քաջ նազարի մոտ:

Ալեքսանդր Գևորգյան

Հյուսիսային դպրոց, 2-րդ դասարան

Հեռու, շատ հեռու մի գյուղ է լինում։ Այդ գյուղում անբան Կիկոս էր ապրում։ Այնքան անբան էր նա, որ իր ապրուստը հարևան կալվորն էր հոգում, իսկ ուտելիքը հարևան գյուղի չարչին էր բերում։ Նա էլ չարչուն ամեն անգամ մի բան էր տալիս` կացին, աքլոր, կատու, շուն։ Այդպես Կիկոսը տվեց նրան ամեն ինչ ու մնաց դատարկ տանը` ինքն ու մկները։

Անի Եիսսաղոլի

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

Աղքատ դերձակը

Լինում է, չի լինում մի բարի դերձակ։ Նա ունենում է կին և 4 երեխա։ Նրանք շատ աղքատ են լինում։ Մի օր մի վաճառական է գալիս և դերձակին պատվիրում 1000 հատ շապիկ։ Դերձակն ուրախանում է, պարտքով կտոր վերցնում և կարում։ Մի քանի օրից վաճառականը գալիս է պարզելու՝ պատրաստ են արդյոք շապիկները, դերձակն ասում է, որ պատրաստ են։ Վաճառականը դերձակին ասում է, որ դրանք դնի պարկերի մեջ և գնա իր հետևից։ Գնում են հասնում մի մեծ նավի մոտ, շապիկները դատարկում են և վաճառականը հարցնում է թէ ինչ պիտի տա, դերձակն ասում է, թէ ինչ կկամենա։ Վաճառականն ասում է, որ գումար չունի, բայց տախտակամածի վրա ձիերի համար խոտի դեզ ունի, որ դերձակը պարկերը լցնի տանի։ Դերձակը չի ուզում, բայց ճարը կտրած մի պարկ լցնում է ու հեռանում։ Հասնում է տուն, պարկը բացում է, որ դատարկի, միջից ոսկի է թափվում։ Դերձակն աշխարհքով մին է լինում ու մի լավ խնջույք է կազմակերպում։

Դանիել Մարկոսյան

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

Թագավորն ու աքլորը

Մի անգամ թագավորը զբոսնելիս ոսկի գտավ։ Երբ վերադարձավ պալատ, հրամայեց իր նազիր-վեզիրին, որպեսզի ոսկին պահեն։ Աքլորն իմացավ, որ թագավորը ոսկի է գտել և ուզեց գողանալ այն։ Երբ աքլորը մտավ պալատ, թագավորը սաստիկ քաղցած էր և հրամայեց իր նազիր-վեզիրին աքլորին եփել։ Աքլորին գցեցին տաք ջրով լի կաթսայի մեջ և աքլորը մտածեց, թե ինչու են իրեն դրել տաք բաղնիքում։ Եվ ահա աքլորը պատրաստ էր։ Թագավորը միանգամից վերցրեց և կերավ։ Աքլորը անցավ թագավորի կոկորով։ Երբ արդեն աքլորը թագավորի փորի մեջ էր, հանկարծ թագավորի փորը ցավեց և նա հրամայեց իր նազիր-վեզիրին, որպեսզի թրերը սրեն և զարկեն իր փորին։ Նազիր-վեզիրը զարկեցին ու թագավորի փորը տրա՜ք, պայթեց։ Աքլորը դուրս պրծավ։ Նրան հաջողվեց գողանալ ոսկին և փախչել հեռու։

Կատրին Ղարիբյան

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

Լինում է, չի լինում մի անխելք մարդ է լինում, անունը Կիկոս: Նա շատ հարուստ է լինում, բայց ամուսնացած չի լինում: Մի օր Կիկոսը դրսում տեսնում է մի սիրուն աղջկա, անունը Հուռի ու սիրահարվում: Կիկոսը նստած մի չոր ծառի տակ մտածում է ինչ անի, որ Հուռին էլ իրեն սիրի: Այդ ժամանակ մի ծիտ է գալիս, նստում ծառին ու ասում.
-Եթե ինձ մի կոտ ոսկի տաս, ես քեզ կօգնեմ ամուսնանալ Հուռիի հետ:
Կիկոսը մի կոտ ոսկի տվեց ծտին: Ծիտը թռավ, գնաց նստեց Հուռիի տան մոտ ու սկսեց կանչել.
-Կիկոսը՝ մեր անհաղթ հերոսը, փրկեց ինձ սոված գայլից, հաղթեց բոլոր գազաններին, օգնեց բոլորին:
Հուռին դուրս եկավ, որ տեսնի ով է Կիկոսը ու հենց հանդիպեց նրան՝ սիրահարվեց: Կիկոսն ու Հուռին ամուսնացան ու ապրեցին ուրախ և երջանիկ:

Սամվել Աբգարյան

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

Լինում է, չի լինում մի բարի թագավոր է լինում: Նա ուզում է, որ իր երկրի մարդիկ լինեն բարի: Մի օր նա հրաման է արձակում, որ եթե մարդիկ բարի գործ անեն, տասը ոսկի կտա նրանց:
Այս հրամանը լսեց մի փոքրիկ տղա ու գնաց անտառ փայտ կոտրելու, սունկ հավաքելու և աղքատներին ու ծերերին բաժանելու: Տղան ամեն բարի գործի համար ստանում էր իր ոսկիները: Նա օր օրի հարստանում էր, իսկ աղքատներն ու ծերերն ապրում էին կուշտ ու ապահով:

Դանիել Հովսեփյան

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

Լինում է, չի լինում մի գյուղացի։ Էս գյուղացին ծառի տակ, ջրհորի կողքին կարաս է գտնում, մեջը լիքը ոսկիներ։ Թագավորի ծառաները տեսնում են ու պատմում թագավորին։
-Դե գնացեք, կարասը ու գյուղացուն բերեք։
Բերում են: Թագավորը նայում է և հայտնաբերում է բրինձ և սոված գայլ։
                                                                                                                     Հենրիկ Կարապետյան

Հյուսիսային դպրոց, 3-րդ դասարան

 

Advertisements