my_collage

Ես Կարինե Մամիկոնյանն եմ: Արդեն 19-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ավարտել եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի մանկավարժական քոլեջը, Երևանի «Հյուսիսային»  համալսարանի «Մանկավարժության» ֆակուլտետը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» ֆակուլտետը: 2019-2020 ուսումնական տարում սկսելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։

Սիրով սպասում ենք  բոլոր այն սովոր​ողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում
Էկոլոգիական հանրակրթություն՝
Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում
Տեխնոլոգիական հմտությունների   զարգացում-գործածում  պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում
Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում
Գործնական օտար լեզու՝ 
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
Լող, հեծանվավարություն, վազք
Միջավայրը.
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․
Երկարացված օրվա
Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
Լրացուցիչ կրթություն.
Երաժշտություն /դաշնամուր, ջութակ, թմբուկ, կիթառ, շվի/
Կերպարվեստ /նկարչություն, քանդակ, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն/
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե
Ուսումնական բլոգ՝ mamikonyankarinegmail.wordpress.com
Էլեկտրոնային հասցե՝ karam80@mskh.am. հեռ՝ 055.14.31.13, 094.92.31.13
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ 010.73.52.10
Advertisements