Մայրիկս շատ պարտաճանաչ է, խելացի: Այնքան սիրուն է, կարծես կակաչ լինի: Նա նման է թագուհու և հոգատար է:

Արթուր Զալինյան

Մայրիկ ջան, դու շատ փափուկ ես, այնպես համեղ ես պատրաստում, որ ոչ ոք չի կարող քեզ նման պստրաստել։ Դու նման ես ծաղկի բույրի ու շատ խելացի ես։

Կարեն Ասլանյան

Մայրիկ   ջան, ես  քեզ  շատ-շատ  եմ  սիրում: Դու  աշխարհի  ամենա-ամենալավ   մայրիկն ես: Մայրիկ  ջան,  ուզում եմ ասել,  որ դու նման ես աշխարհի ամենալավ և  ամենագեղեցիկ սպիտակ նապաստակի:

Անահիտ Երեմյան

Իմ մայրիկն   աշխարհի ամենասիրունն է: Մայրիկս համով  ճաշեր է  պատրաստում: Մայրիկս  նման է կատվի, որովհետև իր եղունգները երկար են:

Աշոտ Փանոսյան

Ես մայրիկիս սիրում եմ: Իմ մայրիկը շատ սիրուն է:

Արտաշես Գասպարյան

Մայրիկ ջան, դու նման ես ծաղկի, ձյան փաթիլի և ծաղկած ծառի: Իմ մայրիկ, դու շատ համեղ թխվածքաբլիթներ ես թխում:

Հայկ Բադալյան

Իմ մայրիկը գեղեցիկ է, քնքուշ և բարի: Նա շատ է սիրում երեխաներին ու բոլոր մարդկանց:  Իմ մայրիկը  ամենից ամենա մայրիկն է աշխարհում, ես նրան շատ եմ սիրում, նա էլ՝ ինձ:

Դանիել Մարկոսյան

Մայրիկ  ջան,  դու  շատ  գեղեցիկ  ես, նման  ես  փոքր  նապաստակի:  Դու  այնքա՜ն  լավն ես ու բարի:

Էրիկ Հովհաննիսյան

Իմ մայրիկը շատ գեղեցիկ է և բարի: Նա նման է թիթեռի և ծաղիկների: Ես շատ եմ սիրում իմ մայրիկին:

Արամ Հակոբյան

Մայրիկ ջան, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես: Իմ մայրիկը հոգատար է, մտածում է իմ մասին:

Հրանտ Այդինյան

Իմ մայրիկ ջան, դու պարտաճանաչ ես, աշխատասեր, հոգատար, գեղեցիկ, խելացի: Դու աշխարհի ամենալավն ես, շնորհքովն ու կոկիկը:

Մանուկ Կարապետյան

Մայրիկ ջան, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես: Ես քեզ շատ եմ սիրում: Դու ամեն ինչ անում ես, որ իմ երազանքները կատարվեն: Դու նման ես քնքուշ ծաղկի:

Ռաֆայել Խեչոյան

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին: Նա շատ բարի է, հոգատար, ինձ շատ է սիրում և օգնում է ամեն ինչում: Սիրում է ինձ նվերներ անել և ուրախացնել: Իմ մայրիկը աշխարհի ամենագեղեցիկ ու լավ մայրիկն է:

Արամ Սարքիսսյան

 

Advertisements