Ժամանակահատված՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint, PowerPoint ծրագրերի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում  գյուղում գարնանը
  • Իմ թաղամասը, իմ թաղամասի լավ և վատ կողմերը
  • Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
  • Բնագիտական և այլ հետաքրքիր փորձեր
  • Ընտանեկան թատրոն
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Իմ կենդանին…
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին

Նախագծի իրականացումը

  • Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  • Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում:

Գարնանային ընթերցանություն 

«Տիգրան Հայրապետյան» կամ որևէ այլ գրադարանից ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ գարնանային արձակուրդների ընթացքում:

Եթե ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Այս ամենն, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2.    Պատմի՛ր նաև  քո գարնանային  հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր գարնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր գարնանային քո զգացողություններով:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ գարնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր  արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Advertisements