Պատմում է Տիգրան Բաբայանը.

Ես կպատմեմ իմ պապիկի ծննդավայրի՝ Արտավան գյուղի մասին: Գյուղը գտնվում է սարերի մեջ, գետի ափին: Գարնանը գյուղը դառնում է դրախտավայր: Գետը վարարում է, շուրջը կանաչում է և ծաղկում: Պապիկս գյուղում մեղուներ է պահում: Ամեն գարուն ծաղկունքի հետ մեղուները արթնանում են և սկիզբ դնում իրենց աշխատանքին: Սիրում եմ գարնանը պապիկիս հետ գնալ գյուղ և հետևել մեղուներին: Երբեմն նաև օգնել պապիկիս այդ գործում:

Advertisements