Ժամանակահատվածը՝ ապրիլի 8-21

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Լեզվագործունեություն

1. Զատկական էջ-ընթերցարաններ ստեղծել Paint, PowerPoint ծրագրերով

2. Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը տատրիկ-պապիկները
  • ի՞նչ խաղեր են խաղացել նրանք
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել
  1. Զատկական ասիկներ-ասույթներ
  2. Զատկական հանելուկներ

Մաթեմատիկա+բնագիտություն

  • Զատկական խնդրագրքի կազմում
  • Դիտարկել ածիկի, ծաղկած ծառերի, ծաղիկների փոփոխությունները, համեմատել եփած և հում սերմերը, դիտարկել սերմերը, համեմատել

Տեխնոլոգիա

  •  Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել /թղթային, էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Կավե զատիկներ
  • Զատկական ճյուղ զարդարել

Երգ-երաժշտություն-Զատկական երգերի ուսուցում

Զատկական երգերի փաթեթ

Օր պար, ճոր պար. պարերգի ուսուցում

Զատկական առածանի

  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկն առանց ձվի չի լինի:
  • Զատկե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչե հատիկ է՜:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

  1. Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

2. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

3. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Զատկական ասիկներ-ասույթներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

-Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Նախագծի ամփոփում.

Ածիկացան

Զատկական խնդիրներ

Զատկական հանելուկներ

Զատկածեսը Հյուսիսում

Advertisements