1. Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվիՄեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

 

2. Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն,

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

 

3. Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։

Բա ո՞ւր կտանես։

-Կըտանեմ մեր քավորի տուն։

Մհեր կասի– Դե ձեր քավոր ես եմ,
Բե՛ր, աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

 

4. Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Իրա մամ կասի․

-Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

Տարեր է, չեմ գիտի ում է տվե,

Ամանը ոսկով լի դարձեր է,

Քավոր մեզնից բեթար աղքատ է,

Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։

 

5. –Աղջիկ ջան, –կասի հեր,-

Դու էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։

–Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-

Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,

Արի էրթանք, շանց տամ։

Հեր կասի, –Հլա էրթանք, տեսնանք։

 

6. Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Աղջիկ կասի, –Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կես դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց․

«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,

Ու ինք ներս մտավ քարի մեջ։

 

7. Կասեն, Մհեր, իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե-ուրբաթ, կասեն,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն անցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր

Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց:

Advertisements