Օր՝ ապրիլի 13

Ժամ՝ 11.00

Վայր՝ Հյուսիսային դպրոցի դահլիճ

Մասնակիցներ՝ Ծնողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

Մեդիաուրբաթ-համերգ. Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում

Կարոս խաչ՝  վիպերգ

 Ավետիս

Մեզ աւետիք, ձեզ աւետիք,

Շմոն խեծէ կապուտ քուռակ,

Մէջքն ա զարկէ պողպատ ուրագ,

Բըրչամ թորգէ բուրակ, բուրակ,

Սուրբ Կարապետ տայ ուր մուրազ,

Մի ձու տըւէք, ալէլուիա:

Կարոս խաչ

Օր շաբաթ օր, լուս կիրակի,

Խոտըղքեր մէջ դաշտին հաւաքուեցին ,

Կալկալէ խաչըմ շինեցին:

Չորս բոլորտիք խընձորեցին,

Թըզե թավով փաթըթեցին ,

Ծունկ չոքին առջև,

Մեկ-մեկ բերան աղօթեցին,

Տըվին ըզմեմեկել համբուրեցին,

Տարան դրին մեջ Կարոս հաւդին,

Գիշեր` լուս կըտեր Կարոս հաւդէն,

Ցերեկ` հով կաներ վըր գեղին:

 

……..

Գիշեր էկավ էրազ գեղի քահանին ,

Ըսաց` ձի տարէք դըրէք տաճարին ,

Գիշեր լուս կանեմ տաճարին,

Ցերեկ, հով կանեմ վըր գեղին:

Հատված

Մեկ շուն գըզիր կար մեջ գեղին,

Ուրացավ հայոց լույս հավատ,

Գընաց, ասաց Քուրդ Պարոնին.

«Խաչ մ’է ելեր հայոց ազգին,

Անուն դըրած Կարոս՝ խաչին,

Գիշեր լույս կըտա վեր տաճարին,

Ցերեկ հով կանե վեր աշխարհին.

Էն վայել չէ՛ հայոց ազգին,

Էն վայել է քո դիվանին,

Ակն ու գոհար քո խանումին,

Ցերեկ հով բըռնի քո բերդին,

Գիշեր լույս տա քո քաղաքին»։

Երգ՝ Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված,

Կամքն օրհնյալ մեր արարողին

Զուգեցինք, հա թամամեցինք,

Չխաչ ի վրեն բազմեցուցինք:

Հատված

Խելք չընկավ Մահմադ, Ալին.

Գնացին, կայնան դուռ տաճարին,

Տաճարի դուռ ձին կապեցին,

Թափկով զարկին դուռ տաճարին,

Գնացին, մըտան մեջ տաճարին,

Ելան, կայնան բեման քարին,

Ձեռ ձըգեցին Կարոս խաչին։

Հատված

Կատղավ Ալին, կատղավ իր ձին,

Դարձավ, կերավ իր ձիու ցին.

Կատղավ Մահմադ, կատղավ իր ձին,

Ատամն առավ թևի կաշին,

Ինչպես կըտրի ձին իր գարին.

Լըցին մեջ մաղե խարարին,

Ուղարկեցին Քուրդ Պարոնին.

Խաբար տարան Քուրդ Պարոնին,

Կատղեր Մահմադ, կատղեր Ալին

 

Երգ՝ Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված,

Կամքն օրհնյալ մեր արարողին

Զուգեցինք, հա թամամեցինք,

Չխաչ ի վրեն բազմեցուցինք:

 

Հատված

Զիղջն ընկավ սիրտ Քուրդ Պարոնին,

Ելավ, ընկավ վեր իր չոքին,

Ասաց. «Քառսուն կարաս ոսկի ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Ես կայնիմ մեջ իմ բերդին։

Քառսուն կըռվան գոմեշ ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Տըղեն կայնի օրորոցին:

Քառսուն անծին երինջ ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Խանում կայնի մեջ իր օդին։

Քառսուն ճյուղ կտիր ոչխար ունիմ,

Խոստում կանեմ Կարոս խաչին,

Իմ բերդ կայնի վեր իր հիմին։

Քառսուն գութան դաշտ կուբանի,

Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,

Ձին էլ կայնի մեջ ախոռին։

Քառսուն նախիր դաշտ կարածի,

Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,

Կաթն էլ կայնի մեջ պըղընձին»։

Աստվածածնա պար