Մայիսի 15. օր երրորդ

Մայիսյան հավաքի օրերին Հյուսիսային դպրոցի երրորդ դասարացնիները  Բլեյան բաց ցանցի ներկայացման, տարածման, համագործակցային նախագծով  եղան Փարպիում՝ Ղազար Փարպեցու անվան դպրոցում: Սովորողները շրջեցին դպրոցում, քայլեցին դեպի Թարգմանչաց եկեղեցի, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Շրջակա միջավայրի խնամքից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իրականացրեցին Համբարձման ծեսը: Այդ ընթացքում Սեբաստացի սովորողներին ուղեկցում էին Փարպիի դպրոցի երրորդ դասարանի սովորողներն ու իրենց ուսուցչուհին՝ տիկին Լաուրան:

Ֆոտոշար՝

Նյութը՝ Մարի Միքայելյանի