Մայիսի 30-ին Հյուսիսային դպրոցի 3.2  և 3․1 դասարանի սովորողների խմբով հեծանվային երթ կիրականացվի Հյուսիսից մինչև Տերյանի արձանի հարակից այգի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.2, 3․1 ջոկատներ

Մասնակիցները՝ խուրջիններով

Պատասխանատուներ՝ Անուշ Թորոսյան, Կարինե Մամիկոնյան, Մարի Միքայելյան

Նպատակը՝ ուսումնասիրել  Հյուսիսից Տերյանի արձանի հարակից այգու ճանապարհը,  հեծանվային պտույտ իրականացնել այգում:

Ընթացքում կկատարենք հաշվումներ, թե որքան ճանապարհ ենք անցնում և ինչքան ժամանակ է հարկավոր կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից այգի հասնելու համար:

Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ:

Ճանապարհին մասնակիցները կուսումնասիրեն ճանապարհային երթևեկության համար նախատեսված ճանապարհային նշանները։

Արդյունքում կստեղծվեն ֆոտոշարեր, տեսանյութեր, սովորողների պատումներ, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգում: