Ծիսական հարսանիք. ուսումնական նախագիծ

Փեսա ջան, ցանկանում եմ, որ դու լինես հարուստ ու կնոջդ լավ պահես: Փեսա ջան, դու ոնց որ ուժեղ առյուծ լինես:

Հարսիկ ջան, ցանկանում եմ, որ դու միշտ առողջ, ուրախ լինես, երեխաներիդ լավ պահես: Հարսիկ ջան, դու նման ես թագուհու:

Կարեն Ասլանյան

Սիրելի հարս և փեսա, ձեզ մաղթում եմ բարի ամուսնություն: Ես հարսին մաղթում եմ, որ նա միշտ հմայիչ, գեղեցիկ տեսք ունենա, ինչպես հիմա է: Փեսային մաղթում եմ, որ միշտ երջանիկ լինի,  լավ աշխատանք,  լավ մեքենա և լավ տուն ունենա:

Սիրելի հարս, ես քեզ ուզում եմ ասել, որ դու շատ աշխատասեր աղջիկ ես:

Սիրելի փեսա,  ես քեզ ուզում եմ ասել, որ դու համեստ և կոկիկ ես:

Հրանտ Այդինյան

Հարսիկ ջան, մաղթում եմ առողջություն և երջանկություն, երբեք չտխրես, ընտանիքիդ հետ լինես, ընտանիքիդ երջանկացնես: Հարսիկ ջան, դու շատ բարի և հոգատար ես:

Փեսա ջան, ցանկանում եմ, որ ընտանիքդ կանգուն պահես, միշտ նպատակասլաց լինես, հզոր և առողջ: Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին:

Արթուր Զալինյան

Սիրելի հարսիկ ջան, քեզ հաջող կյանք, լինես ուրախ, զվարթ, հոգատար, խնամքով, խելացի, շնորհքով, առողջ երեխաներ ունենաս, լավ աշխատանք քեզ գտնես, հավով ուտեստներ պատրաստես։

Սիրելի փեսա ջան, լինես առողջ, խնամքով վերաբերվես հարսիկին, հոգատար լինես, հարուստ և շատ աշխատես։

Կատրին Ղարիբյան

Սիրելի ընկեր Սմբատ և ընկեր Սեդա, շնորհավոր ձեր հարսանիքը:

Ընկեր Սեդա, դուք շատ լավ ուսուցչուհի եք:

Ընկեր Սմբատ, դու շատ-շատ լավ լուսանկարիչ ես, շատ լավ նկարում ես:

Ուրախ եմ, որ ամուսնանում եք:

Դանիել Հովսեփյան

Հարսիկ և փեսա, ես ուզում  եմ,  որ  ձեր  հարսանիքը  լավ անցնի, առողջ եղեք և խաղաղ:  Հարսիկ,  դու  շատ  գեղեցիկ  ես: Միշտ լավ  ապրեք իրար հետ  և միշտ իրար սիրեք:

Եվա Բալյան

Հարսիկ, քո շորը շատ գեղեցիկ է։ Դու գեղեցիկ ես և շքեղ, ես ուզում եմ, որ լավ ապրես։

Փեսա, դու խաղաղ և ուրախ եղիր։

Ուզում եմ, որ ձեր կյանքում վտանգի մեջ չընկնեք։ Ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լավ անցնի, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես ուզում եմ, որ դուք միշտ միասին լինեք և իրար սիրեք։ Ես ուզում եմ, որ աշխարհում ամենագեղեցիկը լինեք և իրարից չբաժանվեք։

Ուրախ, խաղաղ, համերաշխ, առողջ եղեք։ Դուք շատ գեղեցիկ եք։

Մարիա Բալյան