«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Հաղթահարվող բարձունքը՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք

Նախագծի իրականացման օրը՝  հունիսի 5

Մեկնում՝ հունիսի 5-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի  2-րդ, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նպատակը՝  Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատած  գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի  հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ:  Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:

Նախապատրաստական աշխատանք

Մինչ բարձունքը հաղթահարելը 3-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են սուրբ Վարվառայի լեգենդը,  ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին: 2-րդը դասարանցիները վիդեոպատումներով և նկարներով անդրադառնում են լեգենդին:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

  • Թումանյանական ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…

Բնապահպանական

  • Աղբից մաքրում ճանապարհը, Ծաղկեվանքի հարակից տարածքը, լուսանկարում

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ

Չափումներ

  • Ճանապարհի, բարձունքը հաղթահարելու վրա ծախսված ժամանակի գրանցում, համեմատում /քարտեզում նշված տվյալների հետ/։

Բարձունքի հաղթահարում

  • Հաղթահարում ենք Ծաղկեվանքի բարձունքը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`

Google maps ծրագրով սովորողների հետ գծել ճամփորդության երթուղին:

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում  անհատական բլոգներում:

Սովորողի անհատական բլոգ.

Նատալի Մովսիսյան

Հենրիկ Կարապետյան

Ռոզա Մովսիսյան

Մագա Սահակյան

Լուիզա Խաչատրյան

Նատալի Տագեսյան

Լառա Պետրոսյան

Էդգար Ղումաշյան

Լիա Լալայան

Աննամարիա Մարգարեան

Գագիկ Հակոբյան