Վայրը՝ Արագածոտնի մարզ, Օշական, Դիդիկոնդի բարձունք
Երևան-Օշական հեռավորությունը՝
Օրը՝
Մասնակիցները՝
Եղանակի կանխատեսում՝
Ճամփորդության ղեկավարը՝
Օգնականը՝
Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատու՝
Մեկնում՝
Վերադարձ՝
Մեքենա՝ / մակնիշ, համարանիշ/
Վարորդ՝ / անուն, ազգանուն/
Նպատակը՝
- Հայրենաճանաչություն, մասնակցություն Բարձունքի նվաճում նախագծին
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
- Նշված նախագծերի արդյունքում, ազդել, փոխանցել նոր վարքագիծ
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝
- Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
- Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
- Թիմով /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
- Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում
Ճանապարհը`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական-Դիդիկոնդի բարձունք-Երևան
Սովորողը պետք է կարողանա՝
- Կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը /խմբով/
- Ներկայացնել, թե ինչ կա ճամփորդի ուսապարկում
- Տեղանքի մասին տեղեկություններ հավաքել ծնողներից, հարազատներից, պապիկ-տատիկներից
- Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել
- Տեղանքի, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ իրականացնել
- Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել կամ ձայնագրել
Անհրաժեշտ իրեր՝
- Ուսապարկ
- Բրդուճներ
- Ջուր-ջրաման
- Հարմար հագուստ, կոշիկ
- Ձեռնոց, աղբի տոպրակ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Ճամփորդության ընթացքը՝
- Հայոց այբուբենի հուշակոթող
Մեզ դիմավորում են «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամները, միասին շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականացնում - Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակում - Դիդիկոնդի բարձունքի հաղթահարում
Քայլում ենք բարձունքի ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը
Արդյունքում՝
Ճամփորդությունից հետո սովորողները ծնողների օգնությամբ ստեղծում են տեսապատումներ, ձայնագրություններ, նկարաշարեր, խոսում իրենց տպավորությունների մասին:
Կրթահամալիրի դասավանդողների կողմից ստեղծված նյութեր-տեսանյութեր՝