61464842_2081758915270379_7772997246404001792_n

Ճամփորդի պատում

Գևորգ Հակոբյանի  նամակը տեսա թե չէ, որոշեցի, որ մասնակցելու եմ: Քանի որ խմբի ղեկավարը նշել էր, որ հարմար սար է կրտսեր դպրոցականների համար, մասնակցելու ցանկություն հայտնեց նաև որդիս՝ Սարգիսը:

Գութանասարում չէի եղել, նույնիսկ չէի էլ լսել: Սիրում եմ հենց այդպիսի բարձունքներ հաղթահարել, որտեղ չեմ եղել, որտեղ առաջին անգամ եմ ոտք դնելու. այդ տեղերում մի տեսակ հետաքրքիր խորհրդավորություն կա:

Ճամփա ընկանք ու ա՜յ քեզ հրաշք: Երևանից ոչ շատ հեռու՝ Սևանի ճանապարհին մեր առջև բացվեց մի չքնաղ տեսարան՝ կանչող Գութանասարը: Բարձունքը հաղթահարեցինք կանգառներով, զրույցներով, պատումներով, արկածներով, դժվարություններով, բայց հավեսով: Քայլքի ճամփան հենց դրանով է գրավիչ՝ իր հեշտ ու դժվար անցումներով: Կեսօրին բարձունքն արդեն հաղթահարված էր, մասնակիցներն էլ գոհ ու զվարթ: Նախաճաշից հետո, գագաթին՝ տիար Գևորգ Հակոբյանը ներկայացրեց ճամփորդության նպատակը: Նա հարսանեկան երգերն ու հարսին գովելու ծեսը յուրահատուկ մեկնաբանեց-ներկայացրեց Գութանասարի գագաթին: 

Հետդարձի ճամփան մի փոքր ավելի բարդ էր, դժվարանցանելի: Մե՛կ հիասթափվում էինք, մե՛կ ուրախանում, մե՛կ կատակում, մե՛կ երգում ու իրար օգնելով-իրարից բռնվելով, ընկնել-ելնելով քայլում էինք: Երբ տեղ հասանք, արևից կարմրած-վառված, մի պահ ետ նայեցինք:

Մենք կարողացա՜նք: