• Իմ մասին
  • Ընդունելություն 2016-2017
  • Իմացումի հրճվանք. կրթական ծրագիր
    • Աշխատանքային նախագիծ
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Փաստաթղթեր
    • Առարկայական ծրագրեր
    • Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
    • Հաշվետվություն
    • Ծնողական սեմինար
    • Սեպտեմբերյան 11-րդ հավաք
    • Սեպտեմբերյան 12-րդ հավաք
    • Հոդված
    • Դասվարի օրագիր
    • Բանգլադեշյան պլեներ
    • Վերապատրաստումներ
  • Ուսումնական նախագծեր 2016-2017
    • Ես. ուսումնական նախագիծ
    • Ուսումնական ճամփորդություն, բարձունքի նվաճում
    • Կոմիտասյան օրեր
    • Տիեզերք
    • Ուսումնական աշուն
    • Սեբաստացու օրեր
    • Թթուդրիկի ծես
    • Ամանորյա ծես
    • Ուսումնական ձմեռ
    • Գիտագործնական հավաք
    • Թումանյանական օրեր
    • Ստուգատես
      • Դիջիթեք 2017
      • Մարմնամարզական ստուգատես 2017
      • Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2017
    • Դդմածես
    • Ձոն. տեխնոլոգիական ստուգատես
    • Մայրենի լեզվի օրեր
    • Նախագծային ուսուցման շաբաթ
    • Զատկի ծես
    • Ուսումնական գարուն
    • Ռոդարի-Աղայան
    • Մայիսյան հավաք
    • Արարատին…
    • Հակաբացիլ Կոմիտաս 2017. նախագիծ
  • Ուսումնական նախագծեր 2017-2018
    • Ուսումնական ամառ
    • Ես. ուսումնական նախագիծ
    • Տիեզերք
    • Ուսումնական ճամփորդություն
    • Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ
    • Խնկոյանական օրեր
    • Ուսումնական աշուն. նախագիծ
    • Թթուդրիկ
    • Սեբաստացու օրեր. ուսումնական նախագիծ
    • Ամանորի ծես
    • Ուսումնական ձմեռ
    • Ստուգատես 2018
      • Դիջիթեք 2018
      • Մարմնամարզական ստուգատես 2018
      • Բնագիտատեխնիկական ստուգատես 2018
    • Թումանյանական օրեր 2018
    • Ուսումնական գարուն 2018
    • Դդմածես 2018
    • Զատկական ծես
    • Ձոն 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ. մարտի 19-23
    • Նախագծային ուսուցման շաբաթ. ապրիլի 3-7
    • Աղայան+Ռոդարի 2018
    • Համբարձման ծես
    • Տարածում ենք…
    • Կրթահամալիրում մշակված հեղինակային մանկավարժության ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների ցանց
    • Մայիսյան 13-րդ հավաք
    • Հակաբացիլ Կոմիտաս 2018
  • Ուսումնական նախագծեր 2018-2019
    • Սովորողի անհատական բլոգ
    • Ուսումնական ամառ 2018-2019
    • Ես. ուսումնական նախագիծ 2018
    • Լողափնյա աշուն
    • Հեքիաթաթերապիա
    • Ուսումնական ճամփորդություն 2018-2019
    • Կոմիտասյան օրեր 2018
    • Տիեզերք. ուսումնական նախագիծ
    • Երևան 2800
    • Խնկոյանական օրեր. ուսումնական նախագիծ 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ 22-26 հոկտեմբերի
    • Թթուդրիկի ծես 2018
    • Ուսումնական աշուն 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ 05-10 նոյեմբերի
    • Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2018
    • Ուսումնական Ագարակ
    • Ամանորյա ծես 2018
    • Ուսումնական ձմեռ 2018
    • Հունվարյան նախագծեր 2019
      • Դիջիթեք 2019
      • Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2019
      • Ձմեռային-մարզական խաղեր
    • Թումանյանական օրեր 2019
    • Դդմածես 2019
    • Մայրենիի ստուգատես 2019
    • Ձոն 2019
    • Աղայան+Ռոդարի 2019
    • Ուսումնական գարուն 2019
    • Նախագծային ուսուցման շաբաթ 01-05.04.19
    • Զատկի ծես 2019
    • Ապրիլի 26-27-ի բաց լաբորատորիա
    • Համբարձման ծես 2019
    • Մայիսյան 14-րդ հավաք
  • Ուսումնական նյութեր
    • Ընտանեկան նախագծեր
    • Ռադիո
    • Բնագիտական փորձեր
    • Առավոտյան ընդհանուր պարապմունք
    • Երգարան
    • Տեխնոլոգիա
    • Մուլտֆիլմ
    • Մեդիագրադարան
    • Մեդիահմտություններ
    • Տրիաթլոն
    • Ազգային պարեր
    • Ազգային խաղեր
    • Զարգացնող խաղեր
    • Աուդիոհեքիաթներ
    • Ֆլեշմոբ
    • Բանավոր մաթեմատիկա
    • Ուրախ մաթեմատիկա
    • Հորինում ենք
    • Մեդիաայբբենարան
    • Շախմատ
    • Առցանց ուսուցում
    • Ուսումնասիրում ենք…
    • Լրացուցիչ կրթություն
    • Միջավայրի խնամք
  • Դասարանական օրացույց
    • Տարեդարձ է այսօր
  • Սովորողներ
    • Հրանտ Այդինյան
    • Ռաֆայել Խեչոյան
    • Մանուկ Կարապետյան
    • Կարեն Ասլանյան
    • Մարիա Բալյան
    • Արթուր Զալինյան
    • Աշոտ Փանոսյան
    • Անի Եիսսաղոլի
    • Սամվել Աբգարյան
    • Էրիկ Հովհաննիսյան
    • Արամ Սարքիսսյան
    • Ալեն Հարությունյան
    • Արտաշես Գասպարյան
    • Արամ Հակոբյան
    • Կատրին Ղարիբյան
    • Անահիտ Երեմյան
    • Իսահակ Մայիլյան
    • Դավիթ Հովհաննիսյան
    • Դանիել Մարկոսյան
    • Հայկ Բադալյան
    • Եվա Բալյան
    • Դանիել Հովսեփյան
    • Տիգրան Բաբայան
    • Սառա Սուբկուկյան
    • Անդրանիկ Հաբո
    • Նարեկ Մանուկյան
    • Հայկ Քալանթարյան
    • Նոյ Սերոփյան
  • Գրական ակումբ
    • Մանկավարժական գրականություն
  • Մանկավարժական ստուգատեսային ճամբար
  • Ուսումնական ճամբար
    • Ամառային ճամբար 2016
    • Ձմեռային ճամբար 2017
    • Ամառային ճամբար 2017
    • Ձմեռային ճամբար 2018
    • Լրացուցիչ կրթության ճամբար
    • Ամառային ճամբար 2018
    • «Մուտք» ճամբար
    • Ամառային ճամբար 2019
    • Հարսանեկան ծես
  • Ընդունելություն 2019-2020

~ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի դասվար Կարինե Մամիկոնյանի բլոգ

Category Archives: Գրական ակումբ

Արթուր Շնիցլեր. Զբոսանք

08 Շաբաթ Հնս 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Դանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, անհետանում էին հեռվում ծվարած սարավանդներում, երևում էին բնազդաբար դեպի մաքուր օդը ձգվող չքավորներ, գնդակի ետևից վազվզող տղաներ ու աղջիկներ, ազատություն ստացածի ինքնագոհ, բութ դեմքով զինվորականներ՝ էժանագին ծխախոտը ձեռքներին, երբեմն հայտնվում էին պոռնիկներ, որ սովորականի նման երկու- երեք ընկերուհիներով քրքջալով անցնում են իրենց ճամփան. տեղ-տեղ երևում էին միայնակ անցորդներ. կարծես դուրս էին եկել՝ փորձելու սահմանային տարածություններում ծնվող յուրօրինակ զգացողությունները մի վայրում, ուր քաղաքն աստիճանաբար վերջանում էր և նրա խուլ, երկարաշունչ, տագնապահույզ հևքը նվաղում էր, դառնում ամոքող հառաչանք: Շարունակել կարդալ →

Ստեղծագործող ժամանակակից. Աննա Հարությունյան

28 Երեքշաբթի Մյս 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Աննա Հարությունյանի բլոգը

Տեսանյութ։ Պատմում է Աննա Հարությունյանը — Մամա Մարդ 

«Ժենիկը», մաս 1-ին  — Գրանիշ

«Ժենիկը», մաս 2-րդ — Գրանիշ

«Նարգիզ»

«Շողշողացող տխրության գույները»

«Կոտուն, որ ուզում էր մարդ դառնալ»

Զոհրե Շա’աբանի. Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես

26 Կիրակի Մյս 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Լույսերը մարելուն պես՝ քչփչոցները կտրվեցին: Վարագույրը բարձրացավ: Փարվիզը կուլիսից նայեց բեմի խավարին. լուսավորությունը դանդաղորեն սփռվեց տեսարանի վրա, որի կենտրոնում մի ծառ էր դրված, իսկ բեմահարթակը ծածկված էր մանր ու խոշոր քարերով: Սպասեց թմբուկների ձայնին, բայց երբ լռությունը երկարեց, նայեց լուսաձայնային տեխնիկայի կողմը՝ աշխատողը խառնվել էր իրար: Սիավոշին տեսավ, որ նրա կողմը գնաց, և մի քանի վայրկյան հետո թմբուկների խուլ ձայնը բարձրացավ: Փարվիզը շշնջյունով ձայնակցեց թմբուկներին՝ «թըրը՛մփ… թըրը՛մփ… թըրը՛մփ….», այնքան էլ լավ չթվաց իրեն, վաղվա ներկայացան համար փոքր-ինչ պետք է փոփոխել: Ինքն իրեն ասաց. «Սա իմ կյանքի ամենալավ բեմադրությունն է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի»: Թմբուկների ձայնը դադարեց: Լռություն, և հետո՝ կանանց բղավոցներ: Տասներկու կին քաշքշելով բեմի մեջտեղ բերեցին պատառոտված շորերով գեղեցիկ մի կնոջ: Գեղեցկուհին դուրս էր պրծնում մի քանիսի ձեռքերից և ընկնում մյուսների ճանկերը: Նա աղաղակեց. Շարունակել կարդալ →

Ակուտագավա Րյունոսկե. Երեք ինչու

21 Երեքշաբթի Մյս 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:

Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը: Շարունակել կարդալ →

Ագուտագավա Ռյունոսկե. Ինչպես Բիսէյն էր հավատում

03 Ուրբաթ Մյս 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Բիսէյը կանգնած էր ցածում` կամրջի տակ, և սպասում էր նրան:
Բարձրում, նրա գլխավերևում, պատատուկներով կիսով չափ պարուրված քարե բարձր բազրիքի ետևում, ժամանակ առ ժամանակ երևում էին կամրջով անցնողների սպիտակ քղանցքները` մայրամուտի վառ արեգակով լուսավորված և քամուց թեթևակիորեն ծածանվող… Իսկ նա չէր գալիս:
Փոքր-ինչ անհանգստացած` Բիսէյը մոտեցավ և սկսեց նայել հանդարտ գետին, որով չէր լողում և ոչ մի նավակ:

Շարունակել կարդալ →

Ժակ Ռուբո. Ծննդոց

28 Կիրակի Ապր 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Վերջին գլուխ

1. Այսպես ստեղծվեց երկինքն ու երկիրը, և դրանց ողջ պարունակությունը: 2. Եվ յոթերորդ օրն ավարտեց Աստված իր գործը, որ արել էր ու հանգստացավ յոթներորդ օրն իր ամբողջ գործից, որ արել էր, 3. և օրհնեց Աստված յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից, որ ստեղծել էր ու արել: 4. Արդ, եղավ այնպես, որ մարդիկ սկսեցին բազմանալ աշխարհի մեջ ու ծնեցին դուստրերի, 5. որոնց միջից, այս աշխարհի մեծերը տեսնելով, որ գեղեցիկ էին` կին առան նրանց, ում ընտրեցին: 6. Եվ Աստված տեսավ, որ մարդկանց վատությունը աճում էր ու բազմանում, և որ օրեց-օր նրանք իրենց սրտում լոկ չարություն էին որոճում ու նյութում: 7. Աստված տեսավ, որ դա վատ էր, 8. ու զղջաց, որ ստեղծել էր մարդուն աշխարհում իր պատկերով, որ արու և էգ էր ստեղծել նրան, 9. որ օրհնել էր նրան, որ աճեր ու բազմանար և լցներ երկիրը, որ իրեն ենթարկեր այն, ու տիրեր ջրում` ձկների, և օդում` թռչունների վրա: 10. Ահա, -ասաց Աստված.- Ես նրանց տվեցի ողջ երկրի վրա տարածված տեսանելի բոլոր բույսերի սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը, և ահա թե ինչ արեցին նրանք :
11. Եվ դրանից ցավեց իր սիրտը:12. Եվ Աստված այնպիսի ջրհեղեղ առաջացրեց, որ ջուրը բարձրացավ երկրի վրա ու այնքան բարձրացավ, որ մարդը վերացավ երկրի վրայից:13. Եվ Աստված տեսավ , որ դա բարի էր:14. Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ` առաջին օրը վերջին օրերից:15. Աստված ասաց.-Թող ջուրը ծածկի երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռներն ու ծածկի դրանք տասնհինգ կանգուն ավելի վեր: 16. Թող ջուրը խեղդի բոլոր կենդանի հոգիներին, լողացող կենդանիներին ու թռչուններիրն, որ ճախրում են երկրի վրա` օդային տարածության մեջ: 17. Եվ Աստված խեղդեց բոլոր խոշոր ձկներին և բոլոր կենդանի հոգիներին, որ ջուրը ծնունդ էր տվել ամեն մեկին` ըստ իր բնության, և բոլոր թռչուններին, որ թևեր ունեն, ամեն մեկին` ըստ իր բնության:18. Աստված անիծեց նրանց ու խեղդեց ջրում: 19. Եվ Աստված տեսավ, որ դա բարի էր: 20. Եվ երեկո եղավ և առավոտ` երկրորդ օրը վերջիններից: 21. Աստված ասաց.- Թող չլինի այլևս ոչ մի լույս երկնքի տարածության մեջ` ցերեկը գիշերից բաժանելու համար: Թող այլևս չլինեն նշաններ, եղանակներ կամ օրեր: 22. Թող այլևս լույս չլինի երկնքի տարածության մեջ` երկիրը լուսավորելու համար: Այդպես էլ եղավ: 23. Եվ Աստված վերացրեց երկու մեծ լուսատուները, ավելի մեծը` ցերեկը կառավարելու համար, ավելի փոքրը` գիշերը կառավարելու համար, ու նաև` աստղերը: 24. Աստված դրանք ջնջեց երկնքից, որպեսզի ոչ մի բան այլևս չբաժանի լույսը խավարից: 25. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 26. Եվ երեկո եղավ և առավոտ` երրորդ օրը վերջիններից: 27. Աստված ասաց.- Թող քամի փչի երկրի վրա` ջուրը դադարեցնելու համար 28. Թող խցանվեն անդունդի աղբյուրներն ու փակվեն երկնքի ջրարգելակները, և թող դադարի երկնքի անձրևը: 29. Եվ ջուրն իջավ, ու տեսանելի եղան լեռների գագաթները՝ 30. Ու երբ ջուրը հոսեց երկրի վրայից ու երկիրը բեռնափաթվեց ջրից, ցամաքը նորից երևաց: 31. Այդպես քանդվեց ու քերվեց երկրի երեսից այն ամենն, ինչ կար այնտեղ, թե՛ մարդիկ, թե՛ գազաններն ու օձերը, թե՛ երկնքի թռչունները: 32. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 33. Եվ երեկո եղավ, և առավոտ` չորրոդ օրը վերջիններից: 34. Աստված ասաց.- Թող այլևս ոչ մի տարածություն չլինի ջրերի միջև` բաժանելու համար ջրերն իրարից: 35. Ջնջեց Աստված տարածությունը, որը բաժանում էր տարածության տակի ջուրը տարածության վրայի ջրից: 36. Ջնջեց Աստված տարածության անունը, որ երկինքն էր: 37. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 38. Եվ երեկո եղավ և առավոտ` նախավերջին օրը: 39 Աստված ասաց.- Այլևս ոչ մի լույս: Եվ լույսը վերացավ: 40. Աստված տեսավ, որ խավարը բարի էր: 41. Աստծո հոգին սավառնում էր ջրերի վրայով: Երկիրը ոչինչ էր ու ծանր: Խավար` անդունդի վերևում: 42. Աստված ոչնչացրեց իր ստեղծած երկինքն ու երկիրը: 43. Եվ երեկո եղավ և առավոտ` վերջին օրը:

Էռնեստ Հեմինգուեյ. Տասը հնդկացիներ

21 Կիրակի Ապր 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Հուլիսի չորսի[1] ուշ երեկոյան, երբ Նիքը եւ Գարներների ընտանիքը քաղաքից տուն էին վերադառնում մեծ ֆուրգոնով, ճանապարհի վերցրին ինը հարբած հնդկացիների։ Նա հիշում էր՝ նրանք ինն էին, որովհետեւ մթնշաղին Ջո Գարները կանգնեցրեց ձիերին, ցատկեց ներքեւ ու մի հնդկացու բարձրացրեց անիվների առջեւից։ Նա քնած էր դեմքն ավազի մեջ թաղած։ Ջոն նրան քարշ տվեց դեպի ճանապարհամերձ թփուտները եւ կրկին վերադարձավ ֆուրգոն։ Շարունակել կարդալ →

Քեթրին Մենսֆիլդ. Ճանճը

15 Երկուշաբթի Ապր 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

«Լավ տեղավորվել եք այստեղ»,- հևոցով ասաց պարոն Վուդիֆիլդը և կանաչ կաշվե բազկաթոռից այնպես նայեց, կարծես օրորոցից դուրս նայող երեխա լիներ: Վերջացրել էր խոսքը, արդեն գնալու ժամանակն էր, բայց չէր ուզում գնալ: Թոշակի անցնելուց… կաթվածից հետո կինն ու աղջիկները ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, տանը փակված էին պահում: Երեքշաբթի օրերին նրան հագցնում էին, սափրում և ուղարկում Սիթի, թեև ո՛չ կինը, ո՛չ աղջիկները պատկերացում չունեին, թե ինչ է անում ողջ օրը: Դե երևի ընկերներին է զզվեցնում: Մարդիկ վերջին հաճույքներից այնպես են կառչում, ինչպես ծառը՝ թափվող վերջին տերևներից: Ահա թե ինչու ծեր Վուդիֆիլդը նստած սիգար էր ծխում ու մի փոքր նախանձով նայում իր տնօրենին, ով ճոճվում էր աթոռին թիկնած, ու չնայած տարիքային հինգ տարվա տարբերությանը՝ թմբլիկ, կարմրաթուշ և դեռ կյանքով լի էր, ու դեռ շարունակում էր ղեկավարել գրասենյակը: Միայն նրան նայելը հաճելի էր:
” Անկեղծ ասած՝ հարմար տեղավորվել եք այստեղ,- թախծոտ ու միաժամանակ ուրախ ձայնով ասաց ծերուկը: Շարունակել կարդալ →

Էռնեստ Հեմինգուեյ. Չեմպիոնը

07 Կիրակի Ապր 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Նիքը ոտքի ելավ։ Լավ է, անվնաս էր մնացել։ Նա հայացք ձգեց ռելսերին, ոլորանին չքացող վերջին վագոնի վառ լույսերին։ Ռելսերի երկու կողմերում էլ ջուր էր ու թաց, ավելի հեռվում ճահիճ կար։

Նա շոշափեց ծունկը։ Տաբատը պատռված էր, մաշկը՝ պլոկված։ Ձեռքերին քերծվածքներ կային, եղունգների տակ՝ ավազ ու մոխիր։ Նա մոտեցավ ամբարի ծայրին, թեքավուն լանջով իջավ ջրի մոտ ու սկսեց լվանալ ձեռքերը։ Սառը ջրով խնամքով լվաց՝ եղունգների տակից հանելով կեղտը։ Այնուհետև պպզեց ու լվաց ծունկը։ Շարունակել կարդալ →

Էռնեստ Հեմինգուեյ. Բժիշկն ու իր կինը

26 Երեքշաբթի Մրտ 2019

Posted by mamikonyankarinegmail in Գրական ակումբ

≈ Թողնել մեկնաբանություն

Դիք Բուլթընը հնդկացիների ավանից եկավ Նիքի հոր համար գերաններ կտրելու։ Նա իր հետ բերել էր որդուն՝ Էդդիին, նաեւ մեկ այլ հնդկացու՝ Բիլլի Թեյբշո անունով։ Նրանք անտառից ետնամուտքով ներս մտան, Էդդիի ձեռքին՝ երկար լայնակի սղոց։ Սա տղայի ուսին տարուբերվում էր ու քայլելիս զրնգում։ Բիլլի Թեյբշոն երկու խոշոր կեռաձող էր տանում։ Դիքն էլ անութի տակ երեք կացին ուներ պահած։

Նա շրջվեց ու փակեց դարպասը։ Մյուսները գնում էին նրա առջեւից՝ իջնելով լճափ, ուր գերաններն էին՝ թաղված ավազների մեջ։ Շարունակել կարդալ →

← Older posts

Որոնում

Օրացույց

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Հնս    

Բաժիններ

Արխիվ

  • Հունիսի 2019 (22)
  • Մայիսի 2019 (64)
  • Ապրիլի 2019 (50)
  • Մարտի 2019 (59)
  • Փետրվարի 2019 (51)
  • Հունվարի 2019 (74)
  • Դեկտեմբերի 2018 (32)
  • Նոյեմբերի 2018 (54)
  • Հոկտեմբերի 2018 (54)
  • Սեպտեմբերի 2018 (34)
  • Օգոստոսի 2018 (34)
  • Հուլիսի 2018 (9)
  • Հունիսի 2018 (36)
  • Մայիսի 2018 (60)
  • Ապրիլի 2018 (50)
  • Մարտի 2018 (45)
  • Փետրվարի 2018 (57)
  • Հունվարի 2018 (56)
  • Դեկտեմբերի 2017 (45)
  • Նոյեմբերի 2017 (83)
  • Հոկտեմբերի 2017 (81)
  • Սեպտեմբերի 2017 (62)
  • Օգոստոսի 2017 (33)
  • Հուլիսի 2017 (15)
  • Հունիսի 2017 (46)
  • Մայիսի 2017 (53)
  • Ապրիլի 2017 (67)
  • Մարտի 2017 (58)
  • Փետրվարի 2017 (46)
  • Հունվարի 2017 (61)
  • Դեկտեմբերի 2016 (60)
  • Նոյեմբերի 2016 (44)
  • Հոկտեմբերի 2016 (72)
  • Սեպտեմբերի 2016 (63)
  • Օգոստոսի 2016 (23)
  • Հուլիսի 2016 (10)
  • Հունիսի 2016 (26)

Ссылки

  • 2014-2015 ուսումնական տարի
  • 2015-2016 ուսումնական տարի
  • Հայկուհի Հովհաննիսյանի բլոգ
  • Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
  • Հյուսիսային դպրոց
  • Ձայնադարան
  • Մանուշակ Աբրահամյանի բլոգ
  • Մարի Միքայելյանի բլոգ
  • Մարինե Մխիթարյանի բլոգ
  • Մեդիագրադարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Սիդոնյա Վիրաբյանի բլոգ
  • ՏՏ լաբորատորիա
  • Տաթև Աթոյանի բլոգ
  • Աննա Ֆրանգյանի բլոգ
  • Անուշ Համբարյանի բլոգ
  • Առնոլդ Միքայելյանի բլոգ
  • Բզեզ. ուսումնական կայք
  • Դիանա Գևորգյանի բլոգ
  • Դպիր
  • Դպրոց պարտեզ ուսումնական կենտրոն
  • Կարինե Խառատյանի բլոգ

Բլոգի հաշվիչ

  • 68,749 совпадения

Create a free website or blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy