Դիջիթեքյան այլընտրանքային բառախաղ
24 Երեքշաբթի Հնվ 2017
Posted Ձմեռային ճամբար 2017, Դիջիթեք 2017
inԴիջիթեքյան այլընտրանքային բառախաղ
12 Հինգշաբթի Հնվ 2017
Posted Ձմեռային ճամբար 2017, Դիջիթեք 2017
in
25 Կիրակի Դկտ 2016
Posted Ստուգատես, Դիջիթեք 2017
inՀանրակրթական դիջիթեք 9-րդ միջազգային ստուգատես
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք edudigitech.mskh.am
Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Անվանակարգերը
Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:
Աշխատակարգ
Նոյեմբերի 28-ից Դիջիթեք 2017-ի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ, անվանակարգերի պահանջների լրամշակում, պատասխանատուների ամենշաբաթյա հավաքներ, գովազդների պատրաստում, տարածում:
Հունվարի 8-ից հունվարի 23-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:
Հունվարի 23-27-ը դիջիթեքյան շաբաթ. ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում, վարպետության դասերի կազմակերպում
Փետրվարի 3-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից
Փետրվարի 3-ին – մրցանակային աշխատաքների հրապարակում
Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:
Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ: