Թթվաբանջարեղեններ
08 Չորեքշաբթի Նյմ 2017
08 Չորեքշաբթի Նյմ 2017
07 Երեքշաբթի Նյմ 2017
Posted Թթուդրիկ
inՍովորողներն ինքնուրույն լվացին բանջարեղենը, մաքրեցին կանաչիները, սխտորը, ինքնուրույն էլ տեղավորեցին տարրաների մեջ:
Թթուդրիկի ծեսի նկարաշարը
05 Հինգշաբթի Հկտ 2017
Posted Թթուդրիկ
inԺամանակահատվածը՝ նոյեմբերի 07
Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա
Մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ
Գործունեության ընթացք
Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի
Հատկանշական — ծանոթանում ենք բանջարեղեններին, դիտարկում և անվանում
Հարցեր.
Ի՞նչ եղանակ է հիմա
Ի՞նչ բանջարեղեններ կան
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:
Համացանցի օգնությամբ հավաքում ենք տեղեկություններ բանջարեղենների մասին: Ստեղծում բանջարեղենային ընթերցարան: Շարունակել կարդալ