Սովորողների պատումները.
Քայլք դեպի Տերյանի արձանի հարակից այգի. ֆեյսբուքյան նկարաշար
31 Ուրբաթ Մյս 2019
Սովորողների պատումները.
Քայլք դեպի Տերյանի արձանի հարակից այգի. ֆեյսբուքյան նկարաշար
27 Երկուշաբթի Մյս 2019
Ծիսական հարսանիք. ուսումնական նախագիծ
Փեսա ջան, ցանկանում եմ, որ դու լինես հարուստ ու կնոջդ լավ պահես: Փեսա ջան, դու ոնց որ ուժեղ առյուծ լինես:
Հարսիկ ջան, ցանկանում եմ, որ դու միշտ առողջ, ուրախ լինես, երեխաներիդ լավ պահես: Հարսիկ ջան, դու նման ես թագուհու:
Սիրելի հարս և փեսա, ձեզ մաղթում եմ բարի ամուսնություն: Ես հարսին մաղթում եմ, որ նա միշտ հմայիչ, գեղեցիկ տեսք ունենա, ինչպես հիմա է: Փեսային մաղթում եմ, որ միշտ երջանիկ լինի, լավ աշխատանք, լավ մեքենա և լավ տուն ունենա:
Սիրելի հարս, ես քեզ ուզում եմ ասել, որ դու շատ աշխատասեր աղջիկ ես:
Սիրելի փեսա, ես քեզ ուզում եմ ասել, որ դու համեստ և կոկիկ ես:
Հարսիկ ջան, մաղթում եմ առողջություն և երջանկություն, երբեք չտխրես, ընտանիքիդ հետ լինես, ընտանիքիդ երջանկացնես: Հարսիկ ջան, դու շատ բարի և հոգատար ես:
Փեսա ջան, ցանկանում եմ, որ ընտանիքդ կանգուն պահես, միշտ նպատակասլաց լինես, հզոր և առողջ: Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին:
Սիրելի հարսիկ ջան, քեզ հաջող կյանք, լինես ուրախ, զվարթ, հոգատար, խնամքով, խելացի, շնորհքով, առողջ երեխաներ ունենաս, լավ աշխատանք քեզ գտնես, հավով ուտեստներ պատրաստես։
Սիրելի փեսա ջան, լինես առողջ, խնամքով վերաբերվես հարսիկին, հոգատար լինես, հարուստ և շատ աշխատես։
Սիրելի ընկեր Սմբատ և ընկեր Սեդա, շնորհավոր ձեր հարսանիքը:
Ընկեր Սեդա, դուք շատ լավ ուսուցչուհի եք:
Ընկեր Սմբատ, դու շատ-շատ լավ լուսանկարիչ ես, շատ լավ նկարում ես:
Ուրախ եմ, որ ամուսնանում եք:
Հարսիկ և փեսա, ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լավ անցնի, առողջ եղեք և խաղաղ: Հարսիկ, դու շատ գեղեցիկ ես: Միշտ լավ ապրեք իրար հետ և միշտ իրար սիրեք:
Հարսիկ, քո շորը շատ գեղեցիկ է։ Դու գեղեցիկ ես և շքեղ, ես ուզում եմ, որ լավ ապրես։
Փեսա, դու խաղաղ և ուրախ եղիր։
Ուզում եմ, որ ձեր կյանքում վտանգի մեջ չընկնեք։ Ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լավ անցնի, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես ուզում եմ, որ դուք միշտ միասին լինեք և իրար սիրեք։ Ես ուզում եմ, որ աշխարհում ամենագեղեցիկը լինեք և իրարից չբաժանվեք։
Ուրախ, խաղաղ, համերաշխ, առողջ եղեք։ Դուք շատ գեղեցիկ եք։
25 Շաբաթ Մյս 2019
Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանցիները ներկայացնում են իրենց անհատական բլոգները.
Կարեն Ասլանյան
18 Հինգշաբթի Ապր 2019
Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները հորինել են զատկական հանելուկներ:
10 Չորեքշաբթի Ապր 2019
Posted Հորինում ենք, Հրանտ Այդինյան, Մարիա Բալյան, Ուրախ մաթեմատիկա, Ռաֆայել Խեչոյան, Սամվել Աբգարյան, Տիգրան Բաբայան, Ալեն Հարությունյան, Անահիտ Երեմյան, Աշոտ Փանոսյան, Արամ Հակոբյան, Արամ Սարքիսսյան, Արթուր Զալինյան, Արտաշես Գասպարյան, Դանիել Հովսեփյան, Դանիել Մարկոսյան, Եվա Բալյան, Զատկի ծես 2019, Էրիկ Հովհաննիսյան, Կատրին Ղարիբյան, Կարեն Ասլանյան
inՀյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերների համար հորինել են զատկական խնդիրներ:
02 Երեքշաբթի Ապր 2019
Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները ներկայացնում են.
01 Երկուշաբթի Ապր 2019
Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները սկսել են ընթերցել-մեկնաբանել կրթահամալիրի տնօրենի ամենօրյա գիրը:
Ներկայացնում է Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորող՝ Մանուկ Կարապետյանը.
Ընթերցում է Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորող՝ Կարեն Ասլանյանը
22 Ուրբաթ Մրտ 2019
Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողների հանդիպում-քննարկումը տիար Բլեյանի հետ:
Քննարկում էին 1-3 -րդ դասարանների ուսումնական պլանը, անում իրենց առաջարկները:
Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի
Աքլորականչ ռադիոյի եթեր. ձայնագրությունը 3.2 դասարանի սովորող՝ Արթուր Զալինյանի, մոնտաժը՝ Կարինե Մամիկոնյանի
Սովորողների տպավորությունները՝ անհատական բլոգներում
Էրիկ Հովհաննիսյան. Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ
Կարեն Ասլանյան. Ուսումնական պլանի քննարկում Աշոտ Բլեյանի հետ
Մանուկ Կարապետյան. Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
Արամ Սարքիսսյան. Հանդիպում տիար Բլեյանի հետ
Հրանտ Այդինյան. Ամփոփում ենք տիար Բլեյանի հետ հանդիպումը
Աշոտ Փանոսյան. Քննարկում տիար Բլեյանի հետ
Հայկ Բադալյան. Ամփոփում ենք ուսումնական պլանի քննարկումը
Արթուր Զալինյան. Հանդիպում տիար Բլեյանի հետ
Սամվել Աբգարյան. Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ
Ռաֆայել Խեչոյան. Ուսումնական պլանի քննարկում տիար Բլեյանի հետ
Կատրին Ղարիբյան. Հանդիպում տիար Բլեյանի հետ
Դանիել Հովսեփյան. Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
Մարիա Բալյան. Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
20 Չորեքշաբթի Մրտ 2019
Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիների առաջարկները.
Ես առաջարկում եմ, որ դպրոցի բակում լինի մեծ ֆուտբոլի դաշտ:
Հրանտ Այդինյան
Ես առաջարկում եմ, որ ընտրությամբ գործունեության առարկաների ցանկում լինի նաև անգլերեն ընտրելու հնարավորություն:
Ռաֆայել Խեչոյան
Ես առաջարկում եմ, որ ամառային ճամբարի ընթացքում կրթահամալիրի երթուղիներն աշխատեին:
Արթուր Զալինյան
Ես առաջարկում եմ, որ ընտրությամբ գործունեության առարկաների ցանկում երկրորդ դասարանից լիներ ֆուտբոլ։
Կարեն Ասլանյան
Ես առաջարկում եմ, որ ընտրությամբ գործունեության մեջ ընդգրկվի աղջիկների համար կար ու ձև, իսկ տղաների համար՝ կահույքագործություն։
Կատրին Ղարիբյան
18 Երկուշաբթի Մրտ 2019