• Իմ մասին
  • Ընդունելություն 2016-2017
  • Իմացումի հրճվանք. կրթական ծրագիր
    • Աշխատանքային նախագիծ
    • Ուսումնական ռեսուրսներ
    • Փաստաթղթեր
    • Առարկայական ծրագրեր
    • Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
    • Հաշվետվություն
    • Ծնողական սեմինար
    • Սեպտեմբերյան 11-րդ հավաք
    • Սեպտեմբերյան 12-րդ հավաք
    • Հոդված
    • Դասվարի օրագիր
    • Բանգլադեշյան պլեներ
    • Վերապատրաստումներ
  • Ուսումնական նախագծեր 2016-2017
    • Ես. ուսումնական նախագիծ
    • Ուսումնական ճամփորդություն, բարձունքի նվաճում
    • Կոմիտասյան օրեր
    • Տիեզերք
    • Ուսումնական աշուն
    • Սեբաստացու օրեր
    • Թթուդրիկի ծես
    • Ամանորյա ծես
    • Ուսումնական ձմեռ
    • Գիտագործնական հավաք
    • Թումանյանական օրեր
    • Ստուգատես
      • Դիջիթեք 2017
      • Մարմնամարզական ստուգատես 2017
      • Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2017
    • Դդմածես
    • Ձոն. տեխնոլոգիական ստուգատես
    • Մայրենի լեզվի օրեր
    • Նախագծային ուսուցման շաբաթ
    • Զատկի ծես
    • Ուսումնական գարուն
    • Ռոդարի-Աղայան
    • Մայիսյան հավաք
    • Արարատին…
    • Հակաբացիլ Կոմիտաս 2017. նախագիծ
  • Ուսումնական նախագծեր 2017-2018
    • Ուսումնական ամառ
    • Ես. ուսումնական նախագիծ
    • Տիեզերք
    • Ուսումնական ճամփորդություն
    • Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ
    • Խնկոյանական օրեր
    • Ուսումնական աշուն. նախագիծ
    • Թթուդրիկ
    • Սեբաստացու օրեր. ուսումնական նախագիծ
    • Ամանորի ծես
    • Ուսումնական ձմեռ
    • Ստուգատես 2018
      • Դիջիթեք 2018
      • Մարմնամարզական ստուգատես 2018
      • Բնագիտատեխնիկական ստուգատես 2018
    • Թումանյանական օրեր 2018
    • Ուսումնական գարուն 2018
    • Դդմածես 2018
    • Զատկական ծես
    • Ձոն 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ. մարտի 19-23
    • Նախագծային ուսուցման շաբաթ. ապրիլի 3-7
    • Աղայան+Ռոդարի 2018
    • Համբարձման ծես
    • Տարածում ենք…
    • Կրթահամալիրում մշակված հեղինակային մանկավարժության ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների ցանց
    • Մայիսյան 13-րդ հավաք
    • Հակաբացիլ Կոմիտաս 2018
  • Ուսումնական նախագծեր 2018-2019
    • Սովորողի անհատական բլոգ
    • Ուսումնական ամառ 2018-2019
    • Ես. ուսումնական նախագիծ 2018
    • Լողափնյա աշուն
    • Հեքիաթաթերապիա
    • Ուսումնական ճամփորդություն 2018-2019
    • Կոմիտասյան օրեր 2018
    • Տիեզերք. ուսումնական նախագիծ
    • Երևան 2800
    • Խնկոյանական օրեր. ուսումնական նախագիծ 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ 22-26 հոկտեմբերի
    • Թթուդրիկի ծես 2018
    • Ուսումնական աշուն 2018
    • Նախագծային ուսուցման շաբաթ 05-10 նոյեմբերի
    • Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2018
    • Ուսումնական Ագարակ
    • Ամանորյա ծես 2018
    • Ուսումնական ձմեռ 2018
    • Հունվարյան նախագծեր 2019
      • Դիջիթեք 2019
      • Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2019
      • Ձմեռային-մարզական խաղեր
    • Թումանյանական օրեր 2019
    • Դդմածես 2019
    • Մայրենիի ստուգատես 2019
    • Ձոն 2019
    • Աղայան+Ռոդարի 2019
    • Ուսումնական գարուն 2019
    • Նախագծային ուսուցման շաբաթ 01-05.04.19
    • Զատկի ծես 2019
    • Ապրիլի 26-27-ի բաց լաբորատորիա
    • Համբարձման ծես 2019
    • Մայիսյան 14-րդ հավաք
  • Ուսումնական նյութեր
    • Ընտանեկան նախագծեր
    • Ռադիո
    • Բնագիտական փորձեր
    • Առավոտյան ընդհանուր պարապմունք
    • Երգարան
    • Տեխնոլոգիա
    • Մուլտֆիլմ
    • Մեդիագրադարան
    • Մեդիահմտություններ
    • Տրիաթլոն
    • Ազգային պարեր
    • Ազգային խաղեր
    • Զարգացնող խաղեր
    • Աուդիոհեքիաթներ
    • Ֆլեշմոբ
    • Բանավոր մաթեմատիկա
    • Ուրախ մաթեմատիկա
    • Հորինում ենք
    • Մեդիաայբբենարան
    • Շախմատ
    • Առցանց ուսուցում
    • Ուսումնասիրում ենք…
    • Լրացուցիչ կրթություն
    • Միջավայրի խնամք
  • Դասարանական օրացույց
    • Տարեդարձ է այսօր
  • Սովորողներ
    • Հրանտ Այդինյան
    • Ռաֆայել Խեչոյան
    • Մանուկ Կարապետյան
    • Կարեն Ասլանյան
    • Մարիա Բալյան
    • Արթուր Զալինյան
    • Աշոտ Փանոսյան
    • Անի Եիսսաղոլի
    • Սամվել Աբգարյան
    • Էրիկ Հովհաննիսյան
    • Արամ Սարքիսսյան
    • Ալեն Հարությունյան
    • Արտաշես Գասպարյան
    • Արամ Հակոբյան
    • Կատրին Ղարիբյան
    • Անահիտ Երեմյան
    • Իսահակ Մայիլյան
    • Դավիթ Հովհաննիսյան
    • Դանիել Մարկոսյան
    • Հայկ Բադալյան
    • Եվա Բալյան
    • Դանիել Հովսեփյան
    • Տիգրան Բաբայան
    • Սառա Սուբկուկյան
    • Անդրանիկ Հաբո
    • Նարեկ Մանուկյան
    • Հայկ Քալանթարյան
    • Նոյ Սերոփյան
  • Գրական ակումբ
    • Մանկավարժական գրականություն
  • Մանկավարժական ստուգատեսային ճամբար
  • Ուսումնական ճամբար
    • Ամառային ճամբար 2016
    • Ձմեռային ճամբար 2017
    • Ամառային ճամբար 2017
    • Ձմեռային ճամբար 2018
    • Լրացուցիչ կրթության ճամբար
    • Ամառային ճամբար 2018
    • «Մուտք» ճամբար
    • Ամառային ճամբար 2019
    • Հարսանեկան ծես
  • Ընդունելություն 2019-2020

~ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի դասվար Կարինե Մամիկոնյանի բլոգ

Category Archives: Հոդված

Լողավազանը՝ ուսումնական լաբորատորիա

08 Չորեքշաբթի Մյս 2019

Posted by mamikonyankarinegmail in Հոդված, Մայիսյան 14-րդ հավաք

≈ Թողնել մեկնաբանություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որից օգտվում են դասվար-դասավանդողները, սովորողները: Դասվարները սովորում են լողալ, ձեռք են բերում լողալու հմտություններ փոխանցելու տարրական կանոնները և հանդես են գալիս որպես մարզչի օգնական՝ մասնակցելով լողի պարապմունքներին: Կրթահամալիրում դասվարների համար հաճախ կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ, որոնց ընթացքում դասվարները սովորում են, թե ինչպես պետք է լողալ չիմացող, ջրից վախեցող սովորողներին օգնել, լողալ սովորեցնել: Շատ կարևոր է սովորողների վախի հաղթահարումը, որը մարդուն հաջողությունների հասնելուն խանգարող ամենաուժեղ գործոնն է: Մեզ մոտ լողալ չսիրող չկա, ջրից վախեցող՝  նույնպես:

Կրտսեր դպրոցում լողուսուցումը պարտադիր ուսումնական պարապմունք է, սովորողների ամենահավես, սիրելի-սպասված գործունեության ձևերից մեկը: Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանը շուրջտարի սպասարկում է կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներին: Յուրաքանչյուր դասվար իր լողորդ սովորողների խմբի հետ քայլքով անցնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Արևմուտք, Հարավ-Արևմուտք ճանապարհը և հասնում է կրթահամալիրի Արևմտյան դպրոցի լողավազան: Սովորողների հետ Հյուսիսային դպրոցից դեպի Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան ճամփան անցնում ենք քայլքով-կարդալով, չենք վախենում նույնիսկ ձյունոտ ճանապարհից: Ճանապարհը հարմար-անցանելի է նաև հեծանվով անցնելու համար: Հյուսիսից Արևմուտք քայլքով անցնելիս էլ ամեն անգամ փորձում-փորձարկում ենք տարբեր ճանապարհներ, գրանցում ենք ծախսած ժամանակը, ուսումնասիրում ենք թաղամասը, փողոցները, անցումները: Ըստ սովորողների դիտարկման, Բաբաջանյան փողոց-վերգետնյա անցում-Յուրի Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց ճանապարհը քայլքի համար ամենահարմարն է, ամենաապահովը:

Լողուսուցումը կրթահամալիրում շուրջտարյա է-անընդհատ՝  թե՛ ձմեռ, թե՛ ամառ, թե՛ բաց, թե՛ ծածկած լողավազաններում: Բացօթյա լողուսուցումն էլ իր հմայքն ու գրավչությունն ունի՝   խնամված լողափով, գլաքարերով, թարմ-զուլալ ջրով: Սովորողները լողալուց չեն կշտանում, չեն հագենում, թարմ են լինում, առույգ ու ոգևորված: Ծնողները հաճախ կարծում են, որ ձմռանը չպետք է լողալ, որ երեխաները կմրսեն, կհիվանդանան: Իմ փորձով համոզվել եմ, որ շուրջտարի լողացող սովորողները, որպես կանոն չեն հիվանդանում կամ քիչ են հիվանդանում, նրանք կոփվում են, կազդուրվում, ավելի առողջ դառնում:

Լողի պարապմունքներին նախապատրաստվելիս, զգեստափոխվելիս սովորողներն ավելի ինքնուրույն, կազմակերպված, ժամանակը խնայող են դառնում: Կարևոր է սովորողին հնարավորություն տալ հագուստն ինքնուրույն փոխել, հագնվել, կոշիկների կապիչները կապել, ուսապարկը դասավորել, մազերը չորացնել: Եթե անգամ սովորողը մի փոքր դանդաղ է անում այդ աշխատանքը, հարկավոր է համբերատար սպասել նրան:  Կարևոր է նաև իրար օգնելը, ընկերոջը ձեռք մեկնելը:

Կրթահամալիրում դասավանդող յուրաքանչյուր դասվար պիտի կարողանա լողալ, չվախենա ջուրը մտնել, չխուսափի սովորողի հետ լողալուց: Լողացող դասվարի հավեսը, ուրախությունը փոխանցվում է սովորողին, ոգևորում է նրան: Ես հաճախ եմ սովորողների հետ լողում, նրանց հետ վայելում ջրում լինելու հաճույքը: Ո՞վ, եթե  ոչ դասվարը, մարզիչը պիտի ջրի նկատմամբ սեր փոխանցեն, օգնեն, որ սովորողն իր վախերը հաղթահարի, որ իրեն զգա ինչպես ձուկը ջրում: Սովորողները շատ են սիրում լողալ, ցատկել ջուրը՝  ազատ, անկաշկանդ, ինքնամոռաց: Նրանք անհամբեր սպասում են, թե երբ պետք է հայտնվեն Արևմուտքի հավես-գրավիչ լողավազանում:

Կարծում եմ, որ լողուսուցման պարապմունքները դասվարի համար հրաշալի առիթ են զարգացնելու իր ունեցած հմտությունները: Ինքս կարևորեցի լողի դերն ու նշանակությունը, երբ սկսեցի սովորողների հետ լողալ, անընդհատ սովորել: Բաց-ներառող լաբորատորիայում՝ լողավազանում, դժվար է ասել, թե ով ումից է սովորում, ով ում է փոխանցում: Վստահ եմ, որ դասվարը շարունակում է գրավիչ-հետաքրքիր լինել, երբ իր սովորողի հետ սովորում է, երբ փոխանցում է հավես և վարակիչ ոգևորություն:

Ռադիոն՝ ուսումնական աշխատանք

21 Կիրակի Հնվ 2018

Posted by mamikonyankarinegmail in Հոդված

≈ Թողնել մեկնաբանություն

Ռադիոն ուսումնական աշխատանք

Դասավանդողի ինքնակրթությունը` սովորողի ոգևորության աղբյուր

09 Երեքշաբթի Մյս 2017

Posted by mamikonyankarinegmail in Հոդված, Մայիսյան հավաք

≈ Թողնել մեկնաբանություն

Տասնյոթ տարի շարունակ աշխատում-ոգևորվում-հիանում-ապրում եմ իմ կրթահամալիրում: Սովորում եմ անընդհատ, ամեն օր, ամենքից ու երեխայի պես հրճվում եմ: Օր օրի փոխվում եմ, աճում, ձեռք բերածս յուրաքանչյուր նոր կարողության, հմտության մասին այնպես եմ խոսում-պատմում, ասես երկնքից աստղ եմ իջեցրել:

Գաղտնիք չէ, որ ինքնակրթությունը կրթության լավագույն ձևն է, դասավանդողի համար անհրաժեշտ-պարտադիր պայման, հետաքրքրասիրությունը բավարարելու, զարգացումն ապահովելու միջոց-հարթակ:

Կրթահամալիրում դասավանդողի ծանրաբեռնվածությունը, աշխատանքը, գործունեությունն արտացոլված է անհատական աշխատաժամանակում: Յուրաքանչյուր դասավանդող լրացնում է սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս ամիսների իր աշխատաժամանակը և տեղադրում իր բլոգում: Շարունակել կարդալ →

Ինքնուրույնության հասնելու ճանապարհ

04 Երեքշաբթի Հկտ 2016

Posted by mamikonyankarinegmail in Հոդված

≈ Թողնել մեկնաբանություն

Դասավանդում եմ կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի 3-րդ դասարանում: Այս տարի հատկապես ուշադրություն եմ դարձնում սովորողների ինքնուրույնության դրսևորմանը, կազմակերպմանը: Որպես ուսուցիչ`իմ խնդիրն է, որ սովորողը հնարավորինս ինքնուրույն որոշի իր անելիքը, դրա վրա ծախսվող իր ժամանակը խելամիտ օգտագործի, կազմակերպի իր գործունեությունը, պատասխանատու լինի արդյունքի համար:

1. Բլոգավարություն 
3-րդ դասարանի սովորողներն այս տարվա սկզբից ունեցան անհատական բլոգներ: Բլոգը սովորողի համար գրավիչ, հետաքրքիր տարածք է, անհատական ուսումնական աշխատանք անելու համար հարմար միջավայր: Բլոգային ուսուցման դեպքում մեծացավ սովորողի ինքնավերահսկողությունն ու պատասխանատվությունն իր արածի-ներկայացրածի նկատմամբ, քանի որ հրապարակած նյութերը նայում են և՛ իր ընկերները, և՛ ծնողները, և´ պարզապես հետաքրքրված այցելուներ: Մենք, իհարկե, սովորողի բլոգում հրապարակված բոլոր նյութերը դիտում ենք, քննարկում: Եթե լինում են նյութեր, որոնք մշակելու, խմբագրելու կարիք են ունենում, հաշվի առնելով մյուսների կարծիքը` նյութի հեղինակը խմբագրում է այն: Բլոգային ուսուցումը դասարանում շատերին ոգևորեց, նրանք սկսեցին պրպտել, հայտնաբերել, սովորել-սովորեցնել, ինքնավստահություն ձեռք բերեցին:

Իհարկե, կան սովորողներ, որոնք դժվարանում են բլոգը վարելիս. այսօր 21 սովորողից իրենց անհատական բլոգներն ինքնուրույն սպասարկում են 16-ը:

Ի՞նչ է տալիս սովորողին բլոգը.

  • ազատ ինքնադրսևորվելու հնարավորություն
  • անընդհատ կապ դասավանդողի, ընկերների հետ
  • առցանց շփում, քննարկումներ, անհատական կարծիքի ձևավորում
  • ստեղծած աշխատանքը ներկայացնելու, տարածելու հմտություն
  • շատ գրելու, կարդալու հնարավորություն, խթան
  • կոկիկ, համակարգված աշխատելու հմտություն
  • մեդիակարողությունների զարգացում

2. Ենթակայքի սպասարկում
Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում անհատական մուտքանունով մեդիանյութեր թողարկելը շատ օգնեց, որ 3-րդ դասարանի սովորողները դառնան ավելի ինքնավստահ և ակտիվ: Ճանաչված լինելու զգացողությունը կարևոր է իրենց համար, վարակիչ՝ մյուսների, նպաստում է սովորողի ուսումնատենչ լինելուն. մեկը մյուսին փոխանցում է գաղափար, տեղեկություն: Ճիշտ է, դեռ ոչ բոլորն են ինքնուրույն նյութեր հրապարակում, բայց աշխատանքը ընթացքի մեջ է:

3. Լրատվություն
Սովորողների ինքնուրույնությանը նպաստեց նաև Գեղարվեստի լուրերի ստեղծում-ձայնագրությունը: Սկզբում, երբ դեռ նոր էինք սկսել լուրեր թողարկելու աշխատանքը, միշտ թեման ընտրելու, հարցեր մշակելու դժվարություն էր լինում, լարում կար: Այսօր արդեն սովորողներն իրենք են թեմա առաջարկում, մտածում են, թե ումից կարելի է այդ թեմայով հարցազրույց վերցնել, ինչ հարցեր տալ, ինչպես ձևակերպել դրանք: Կան սովորողներ, ովքեր արդեն կարողանում են ձայնագրիչից համակարգչի մեջ դատարկել ձայնագրությունը, Movie Maker ծրագրով մոնտաժել նյութը, պահպանել, ենթակայքում հրապարակել. ուղարկել էլեկտրոնային հասցեով:

4. Ընդհանուր պարապմունքի կազմակերպում
Երրորդ դասարանի սովորողներն արդեն առաջարկում են ընդհանուր պարապմունքի ծրագիր, վարում են պարապմունքը, օգնում են կազմակերպչական հարցերում: Նախապես նրանց առաջարկով ընտրում ենք մարմնամարզության երաժշտությունը, որոշում ենք մարմնամարզական շարժումները, ըստ ուսումնական օրացույցի՝ ծիսական երգերը, կարաոկեները, կայքից ընտրված նյութերը, ազգային պարերը, հայտարարությունները: Ընտրության ընթացքում-արդյունքում սովորողներն ավելի տեղեկացված են դառնում: Ունենում ենք նաև շաբաթվա-օրվա համակարգչային պատասխանատու: Ծրագիրը կազմվում, իրականացվում է սովորողների ակտիվ մասնակցությամբ: Դժվարությունները հիմնականում տեխնիկական են լինում` լարերի ճիշտ միացման, անջատման հետ կապված: Այլ դժվարություն, լարում, անհանգստություն այլևս չկա: Ընդհանուր պարապմունքի պատասխանատու լինելը բոլոր սովորողներին ոգևորում և գրավում է, քանի որ 15-20 րոպե շարունակ նրանք լինում են ուշադրության կենտրոնում, հնարավորություն են ունենում ինքնադրսևորվելու, ներկայանալու:

Շարունակել կարդալ →

Որոնում

Օրացույց

Հունվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս    

Բաժիններ

Արխիվ

  • Հունիսի 2019 (22)
  • Մայիսի 2019 (64)
  • Ապրիլի 2019 (50)
  • Մարտի 2019 (59)
  • Փետրվարի 2019 (51)
  • Հունվարի 2019 (74)
  • Դեկտեմբերի 2018 (32)
  • Նոյեմբերի 2018 (54)
  • Հոկտեմբերի 2018 (54)
  • Սեպտեմբերի 2018 (34)
  • Օգոստոսի 2018 (34)
  • Հուլիսի 2018 (9)
  • Հունիսի 2018 (36)
  • Մայիսի 2018 (60)
  • Ապրիլի 2018 (50)
  • Մարտի 2018 (45)
  • Փետրվարի 2018 (57)
  • Հունվարի 2018 (56)
  • Դեկտեմբերի 2017 (45)
  • Նոյեմբերի 2017 (83)
  • Հոկտեմբերի 2017 (81)
  • Սեպտեմբերի 2017 (62)
  • Օգոստոսի 2017 (33)
  • Հուլիսի 2017 (15)
  • Հունիսի 2017 (46)
  • Մայիսի 2017 (53)
  • Ապրիլի 2017 (67)
  • Մարտի 2017 (58)
  • Փետրվարի 2017 (46)
  • Հունվարի 2017 (61)
  • Դեկտեմբերի 2016 (60)
  • Նոյեմբերի 2016 (44)
  • Հոկտեմբերի 2016 (72)
  • Սեպտեմբերի 2016 (63)
  • Օգոստոսի 2016 (23)
  • Հուլիսի 2016 (10)
  • Հունիսի 2016 (26)

Ссылки

  • 2014-2015 ուսումնական տարի
  • 2015-2016 ուսումնական տարի
  • Հայկուհի Հովհաննիսյանի բլոգ
  • Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
  • Հյուսիսային դպրոց
  • Ձայնադարան
  • Մանուշակ Աբրահամյանի բլոգ
  • Մարի Միքայելյանի բլոգ
  • Մարինե Մխիթարյանի բլոգ
  • Մեդիագրադարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Սիդոնյա Վիրաբյանի բլոգ
  • ՏՏ լաբորատորիա
  • Տաթև Աթոյանի բլոգ
  • Աննա Ֆրանգյանի բլոգ
  • Անուշ Համբարյանի բլոգ
  • Առնոլդ Միքայելյանի բլոգ
  • Բզեզ. ուսումնական կայք
  • Դիանա Գևորգյանի բլոգ
  • Դպիր
  • Դպրոց պարտեզ ուսումնական կենտրոն
  • Կարինե Խառատյանի բլոգ

Բլոգի հաշվիչ

  • 67,903 совпадения

Blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy