«Մուտք կրթահամալիր». 2019-2020 ուստարվա 6 տարեկաններ
Ժամանակահատված՝ մարտի 25-27, ժամը 10:00-12:00
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/
Նպատակը
Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:
Բովանդակությունը
- Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
- Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
- Հեծանվավարություն
- Տեխնոլոգիա
- Ագարակ
- Կառուցողական խաղեր
«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- ուսապարկ /խուրջին/
- բրդուճներ+միրգ
Մարտի 25, երկուշաբթի
Օրվա գործունեություն․
Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք
Խաղ-ծանոթացում «Բարև, ես եմ․․․»
Միջավայրի խնամք
Տեխնոլոգիական գործունեություն /աշխատանք կավով/. զատիկների պատրաստում
Օրվա ամփոփում
Մարտի 26, երեքշաբթի
Օրվա գործունեություն․
Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք
- Խնկի ծառ. երգի ուսուցում
- «Փիսոն» ոտանավորի ուսուցում ռիթմիկ ծափերով
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում և խնամք
Տեխնոլոգիական գործունեություն. զատիկների գունավորում
Հեծանվավարություն
Օրվա ամփոփում
Մարտի 27, չորեքշաբթի
Օրվա գործունեություն․
Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Կառուցողական խաղեր բաց լաբորատորիայում
Օրվա ամփոփում