Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում քննարկեցինք Էռնեստ Հեմինգուեյի «Դեղձանիկը՝ նվեր» ստեղծագործությունը:
28 Հինգշաբթի Հնս 2018
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում քննարկեցինք Էռնեստ Հեմինգուեյի «Դեղձանիկը՝ նվեր» ստեղծագործությունը:
26 Երեքշաբթի Հնս 2018
Պատմում է ազգագրագետ Կարինե Սահակյանը
25 Երկուշաբթի Հնս 2018
Նպատակը
Գրական ակումբի ցանցային կապերի ստեղծում, համագործակցությունների խթանում, Բլեյան ցանցի ներկայացում
Վայրը, օր, ժամ
Արագածոտն, Աշտարակ
Հունիսի 27, 09:30- 16:00
Մասնակցիները
Գրական ակումբի անդամներ, մայրենիի ուսուցիչներ, Արագածոտնի մարզի՝ գրականությամբ հետաքրքրված մարդիկ, Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի և գրադարանի աշխատակիցներ
Ընթացքը
09:30- սկիզբը՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից Շարունակել կարդալ
22 Ուրբաթ Հնս 2018
Վայրը՝ Գյումրի
Ամսաթիվը՝ հունիսի 25
Մեկնումը՝ ժ. 8:00
Վերադարձը՝ 20:00
Մասնակիցներ՝ դասավանդողներ (դասվարներ)
Կազմակերպիչ՝ Իմացումի հրճվանք լաբորատորիա
Ճամփորդության ղեկավար՝ Ս. Փափազյան, Լ. Փաշայան
Նպատակը՝ հայրենագիտական, «Բլեյան» ցանցի ներկայացում
Նկարագրություն
Նախատեսվում է՝
Համերգային պատառիկներ դասվարական երգչախմբով Սուրբ Ամենափրկիչ, Յոթ վերք եկեղեցիներում
Ազգագարական փառատոն. հարսանեկան երգ ու պար. համերգային պատառիկներ Գյումրու Գեղագիտության կենտրոնի դասավանդողների, սովորողների, Շիրակի համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսի, ուսանողների ներգրավմամբ /Գյումրու գեղագիտական կենտրոնում կամ Գյումրու Վարդանանց հրապարակի կից այգում/
Թեյախմբություն «Շալե Գյումրի» հյուրատանը «Բլեյան» ցանցով հետաքրքրվողների հետ
Ընթերցումներ Մ. Գորկու այգում՝ Ա. Իսահակյան, Մ. Գորկի
Ֆոտոպլեներ. Գյումրին իմ տեսախցիկից
07 Հինգշաբթի Հնս 2018
Պատմում են սովորողները․
Մենք երեկ գնացել էինք Ապարան: Հաղթահարեցինք բարձունքը, ամենավերևում կար եկեղեցի: Իմ քույրիկը բացեց եկեղեցու դարպասն ու եկեղեցու դուռը: Եկեղեցու ետևում ֆուտբոլ խաղացինք ու երգեցինք: Նախաճաշելու ժամանակ մենք տեսանք, որ երկու ցլիկներ կռվում էին: Հետո խաղացինքգնդակով և գտանք ցլի կոտոշ:
Ռաֆայել Խեչոյան
Ինձ շատ դուր եկավ, երբ մենք հաղթահարեցինք բարձունքը: Մենք մտանք եկեղեցի և մոմ վառեցինք: Նախաճաշեցինք, խաղացինք, շատ լավ անցավ։ Աշխարհի ամենալավ ճամփորդությունն էր:
Անահիտ Երեմյան Շարունակել կարդալ
06 Չորեքշաբթի Հնս 2018
Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ- ծնող-ուսուցիչ միասնական մեծ խմբով այսօր Բարձունքի հաղթահարում եւ «Հունիսյան դեղաբույսեր» նախագծերի շրջանակում մեկնեցինք ուսումնական ճամփորդության դեպի Ապարան, հաղթահարեցինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը:
Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի
05 Երեքշաբթի Հնս 2018
Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորող Արթուր Զալինյանը ներկայացնում է, թե ինչ պետք է լինի ճամփորդի ուսապարկում:
05 Երեքշաբթի Հնս 2018
Պատմում են սովորողները.
Մենք գնացել էինք Անգլիական այգի։ Մենք այնտեղ երգեցինք Հակաբացիլ Կոմիտասի 10 երգերը։ Նախաճաշեցինք, նկարեցինք, ես բաժանեցի կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ: Հետո գնացինք Երևանյան լիճը տեսնելու։ Մենք շատ-շատ լավ օր անցկացրինք։
Անի Եիսաղոլի
Մենք երեկ գնացինք Անգլիական այգի: Մենք այնտեղ ամփոփեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը, երգեցինք տասը երգ: Նաև նկարեցինք այգին: Ետդարձի ճանապարհին կանգ առանք Երևանյան լճի մոտ և
տեսանք թիավարման դպրոցը: Տիար Բլեյանն այնտեղ մի հարմարավետ քար է գտել: Երբ նա հեծանվով գնում է տուն, միշտ նստում է այդ քարի վրա և հանգստանում:
Ռաֆայել Խեչոյան
Մենք երեկ գնացինք Անգլիական այգի, այնտեղ երգեր երգեցինք, պարեցինք, նախաճաշեցինք և նկարեցինք այգու շատրվանը:
Էրիկ Հովհաննիսյան
Երեկ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի: Ես շատ եմ եղել անյտեղ: Մենք այնտեղ երգեցինք Կոմիտասյան տասը երգեր: Մենք այնտեղ նկարեցինք գուաշով և նախաճաշեցինք: Ինձ այնտեղ շատ դուր եկավ շատրվանը:
Մանուկ Կարապետյան
Մենք ճամփորդեցինք Անգլիական այգի, ինձ դուր եկան նստարաները։ Մենք երգեցինք Հակաբացիլ Կոմիտասի երգերը, հետո նախաճաշեցինք, նկարեցինք, տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք անցորդներին, հետո հետադարձին կանգ առանք Երևանյան լճի մոտ։
Կարեն Ասլանյան
Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի, որտեղ երգեցինք տասը երգ: Հետո նախաճաշեցինք, նկա րեցինք այգին, շատրվանը, մի քիչ հանգստացանք և երթուղայինով վերադարձանք դպրոց:
Աշոտ Փանոսյան
Կոմիտասյան տասը երգերը երգեցինք Անգլիական այգում և նկարեցինք: Ինձ շատ դուր եկավ այգին:
Արթուր Զալինյան
05 Երեքշաբթի Հնս 2018
Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին և 2-րդ ճամբարային ջոկատները Անգլիական այգում ամփոփեցին «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:
Կոմիտասյան գեղեցիկ հնչյունները տարածվել էին այգում և գրավել բոլոր այցելուների ուշադրությունը: Ճամբարականները ներկաներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ, պատմեցին դպրոցի մասին:
Նկարչական պլեներից հետո եղանք նաև Սեյրանի բարձունքում, վերևից դիտեցինք կիրճը, մաքրեցինք տարածքը աղբից և վերադարձանք դպրոց:
Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի
04 Երկուշաբթի Հնս 2018