
Տիեզերք, որը ժպտում է
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Արտաշես Գասպարյան
in
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Արտաշես Գասպարյան
in11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Հայկ Բադալյան, Մեդիահմտություններ, Տիեզերք
inՏիեզերքը, երբ նայում է Երկրին, ժպտում է: Մեր մոլորակում ամեն ինչ նախշուն է:
Հայկ Բադալյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Արամ Հակոբյան
inԵս կարծում եմ, որ Տիեզերքը միշտ ժպտում է, քանի որ ունի արև, լուսին, մոլորակներ: Տիեզերքը շատ ուրախ է, երբ մենք ուղարկում ենք հրթիռներ և արբանյակներ, այդ ժամանակ նա ավելի մոտ Է լինում մեզ:: Ես էլ իրեն եմ ժպտում ամեն անգամ, երբ պատուհանից երկնքին եմ նայում:
Արամ Հակոբյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Դանիել Մարկոսյան
inՏիեզերքը շատ-շատ մեծ է և անվերջ: Այդ մեծ Տիեզերքում կան շատ-շատ աստղեր և մոլորակներ: Այդ շատ աստղերից մեկը կոչվում է Արեգակ, որն ունի իր շուրջը պտտվող 9 մոլորակ: Այդ մոլորակներից երրորդը կոչվում է Երկիր մոլորակ, որտեղ ապրում են մարդիկ: Այդ մարդկանցից երեքը մենք ենք՝ հայրիկս, մայրիկս և ես: Ես իմ ծնողների համար ամբողջ Տիեզերքի կենտրոնն եմ: Երբ ժպտում եմ ես, ժպտում է ողջ Տիեզերքը:
Դանիել Մարկոսյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Անահիտ Երեմյան
inՏիեզերքը երբեմն ժպտում է վերևից, բայց մենք դա չենք տեսնում: Երբ Տիեզերքը սկսում է ժպտալ, բոլոր աստղերը սկսում են փայլել:
Անահիտ Երեմյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Ալեն Հարությունյան
inՄեր Երկրագունդը գտնվում է Տիեզերքում: Տիեզերքը շատ մեծ տարածք է, որտեղ գտնվում են շատ աստղեր, մոլորակներ և լուսինը: Եթե չլիներ Տիեզերքը, չէինք լինի նաև մենք: Տիեզերքն ամեն օր ժպիտով ճանապարհում է մեզ դպրոց, տուն, բակ: Ես շատ եմ սիրում Տիեզերքը և ուզում եմ մի օր գնալ այնտեղ:
Ալեն Հարությունյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Արամ Սարքիսսյան
inԿար-չկար մի Տիեզերք կար: Տիեզերքում բոլորը ժպիտով էին բարևում իրար, ժպիտով խաղալիքներ էին տալիս երեխաներին, գույնզգույն պաղպաղակ ու մրգեր էին բաժանում: Տիեզերքում ծաղիկները ժպտում էին ու իրենք ընտրում, թե ում մոտ գնան: Արևներն այնտեղ գունավոր էին, իսկ աստղերը ցերեկներն էլ էին շողշողում: Այնտեղ մարդիկ շատ ուրախ էին ու գոհ: Տիեզերքի անունը Ժպիտ էր:
Արամ Սարքիսսյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Ռաֆայել Խեչոյան, Տիեզերք
inԻմ զվարթ Տիեզերքում կան շատ աստղեր, մոլորակներ: Այստեղ է Մարս մոլորակը, Լուսինը, Արևը և մեր Երկիր մոլորակը: Իմ զվարճալի Տիեզերքում ամեն առավոտ բոլոր մոլորակներն իրար ողջունում են և բարի օր են մաղթում միմյանց:
Ռաֆայել Խեչոյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Նարեկ Մանուկյան, Տիեզերք
inԵս շատ եմ սիրում իմ Տիեզերքը, քանի որ այն գեղեցիկ է և միշտ ժպտում է:
Նարեկ Մանուկյան
11 Չորեքշաբթի Հկտ 2017
Posted Մեդիահմտություններ, Տիեզերք, Արթուր Զալինյան
inՏիեզերքը միշտ ժպտում է, նա ուրախ է, միշտ ծիծաղում է: Նա սիրում է ուրախանալ ու աստղերին նայել:
Արթուր Զալինյան