Ծիսական հարսանիքի շարունակությունն Արատեսում

Հունիսի 8-ին տիար Բլեյանի, փեսա Սմբատի և հարս Սեդայի  ուղեկցությամբ շարունակեցինք  ծիսական հարսանեկան  տոնախմբությունը Արատեսում: Ամեն ինչ այնքա՜ն բնական էր, անկեղծ, գեղեցիկ և հեքիաթային: 

Մեր սիրելի գործընկերներ՝ բախտավոր լինեք, Աստծո Աջը ձեզ միշտ ապավեն:

Արատեսյան դրախտային բնապատկերներ

Ծիսական առաջին կանգառը Եղեգիսում

Ծիսական հարսանիք Արատեսում

Ուսումնական ժամերգություն Արատեսում

Աղբյուրը՝  Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Մանկավարժական հունիսյան ճամբար

Օրակարգ

Հունիսի 10, երկուշաբթի

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար

09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանք

10:00-12:00 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում /աճի բնութագրեր/
12:00-12:30 Ընդմիջում

12.30-14.00 Անհատական աշխատանքներ, սովորողների աճի բնութագրերի լրացում, մատենավարություն, 4-րդ շրջանի ամփոփում Շարունակել կարդալ

Արթուր Շնիցլեր. Զբոսանք

Դանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, անհետանում էին հեռվում ծվարած սարավանդներում, երևում էին բնազդաբար դեպի մաքուր օդը ձգվող չքավորներ, գնդակի ետևից վազվզող տղաներ ու աղջիկներ, ազատություն ստացածի ինքնագոհ, բութ դեմքով զինվորականներ՝ էժանագին ծխախոտը ձեռքներին, երբեմն հայտնվում էին պոռնիկներ, որ սովորականի նման երկու- երեք ընկերուհիներով քրքջալով անցնում են իրենց ճամփան. տեղ-տեղ երևում էին միայնակ անցորդներ. կարծես դուրս էին եկել՝ փորձելու սահմանային տարածություններում ծնվող յուրօրինակ զգացողությունները մի վայրում, ուր քաղաքն աստիճանաբար վերջանում էր և նրա խուլ, երկարաշունչ, տագնապահույզ հևքը նվաղում էր, դառնում ամոքող հառաչանք: Շարունակել կարդալ

Վերելք դեպի Ծաղկեվանք

Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ ջոկատների ճամբարականները հունիսի 5-ին հաղթահարեցին Ծաղկեվանքի բարձունքը:

Արայի լեռ, Ծաղկեվանքի բարձունք. Նյութը՝ Սուսաննա Պետրոսյանի բլոգում

Բարձունքը հաղթահարված է. Արայի լեռ, Ծաղկեվանք. Նյութը՝ Մարի Միքայելյանի բլոգից

Դեպի Ծաղկեվանք. Նյութը՝ Մարինե Մխիթարյանի բլոգից

Բարձունքի հաղթահարում. ամփոփում. Նյութը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգում

Ֆեյսբուքյան լուսաբանումները՝ Կարինե Մամիկոնյանի

Ես` արշավական

Արայի լեռ, Ծաղկեվանքի չքնաղ բարձունքը հաղթահարված է

Շրջակա միջավայրի օր
Արայի լեռ, Ծաղկեվանքի բարձունք

Գութանասարի բարձունք

61464842_2081758915270379_7772997246404001792_n

Ճամփորդի պատում

Գևորգ Հակոբյանի  նամակը տեսա թե չէ, որոշեցի, որ մասնակցելու եմ: Քանի որ խմբի ղեկավարը նշել էր, որ հարմար սար է կրտսեր դպրոցականների համար, մասնակցելու ցանկություն հայտնեց նաև որդիս՝ Սարգիսը:

Գութանասարում չէի եղել, նույնիսկ չէի էլ լսել: Սիրում եմ հենց այդպիսի բարձունքներ հաղթահարել, որտեղ չեմ եղել, որտեղ առաջին անգամ եմ ոտք դնելու. այդ տեղերում մի տեսակ հետաքրքիր խորհրդավորություն կա:

Ճամփա ընկանք ու ա՜յ քեզ հրաշք: Երևանից ոչ շատ հեռու՝ Սևանի ճանապարհին մեր առջև բացվեց մի չքնաղ տեսարան՝ կանչող Գութանասարը: Բարձունքը հաղթահարեցինք կանգառներով, զրույցներով, պատումներով, արկածներով, դժվարություններով, բայց հավեսով: Քայլքի ճամփան հենց դրանով է գրավիչ՝ իր հեշտ ու դժվար անցումներով: Կեսօրին բարձունքն արդեն հաղթահարված էր, մասնակիցներն էլ գոհ ու զվարթ: Նախաճաշից հետո, գագաթին՝ տիար Գևորգ Հակոբյանը ներկայացրեց ճամփորդության նպատակը: Նա հարսանեկան երգերն ու հարսին գովելու ծեսը յուրահատուկ մեկնաբանեց-ներկայացրեց Գութանասարի գագաթին: 

Հետդարձի ճամփան մի փոքր ավելի բարդ էր, դժվարանցանելի: Մե՛կ հիասթափվում էինք, մե՛կ ուրախանում, մե՛կ կատակում, մե՛կ երգում ու իրար օգնելով-իրարից բռնվելով, ընկնել-ելնելով քայլում էինք: Երբ տեղ հասանք, արևից կարմրած-վառված, մի պահ ետ նայեցինք:

Մենք կարողացա՜նք:

Մայիս ամսվա գործունեության հաշվետվություն

Աշխատանքային նախագիծ 

29.04-03.05.2019

06-10.05.2019

13-17.05.2019

20-24.05.2019

27.05-07.06.2019

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Իրականացրած նախագծեր.

Սովորողների անհատական բլոգներ

Համբարձման ծես

Մայիսյան 14-րդ հավաքի ամփոփում

Հարսանեկան ծես

Ուսումնական նյութեր.

Հեծանվաերթ-քայլք դեպի Տերյանի արձանի հարակից այգի. սովորողների պատումներ, տեսանյութ

Ջրագնդակ

Նամակներ հարսին և փեսային, բարեմաղթանքներ

Ես աշխատում եմ բլոգով.

Կատրին Ղարիբյան

Արթուր Զալինյան

Կարեն Ասլանյան

Մարիա Բալյան

Անի Եիսաղոլի

Հայկ Բադալյան

Ռաֆայել Խեչոյան

Մանուկ Կարապետյան

Դանիել Հովսեփյան

Ալեն Հարությունյան

Հարսանյաց երգի կարաոկե. Վիճակի երգը

Մարզական խաղեր

4-5-րդ դասարանների ուսումնական պլանի ներկայացում-յուրացում

Կլոր սեղան Հյուսիսում.

Բլոգային ուսուցում, Ուսումնական պլանը որպես լեգո

Ուսումնական ճամփորդություն.

Համագործակցային նախագծի նախապատրաստական աշխատանք

Համագործակցային նախագիծ. Համբարձման ծեսը Փարպիում

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

Շուրջտարյա լողի պարապմունքի կազմակերպում Արևմուտքի լողավազանում

Մասնակցություն Մեդիաուրբաթին

Մասնակցություն Գրական ակումբին

Սովորողի ընտրությամբ գործունեություն. բանավոր մաթեմատիկա

Դպիր ամսագիր. Լողավազանը՝ ուսումնական լաբորատորիա