Սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանն ամեն տարի շատ կարևոր ու պատասխանատու գործ ունի. ճարպկորեն ծառ բարձրանալ ու…
18 Ուրբաթ Մյս 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք
inՍենսեյ Հայկուհի Հովհաննիսյանն ամեն տարի շատ կարևոր ու պատասխանատու գործ ունի. ճարպկորեն ծառ բարձրանալ ու…
18 Ուրբաթ Մյս 2018
Սովորողների պատումներ.
Մայիսյան հավաքի շաբաթվա ընթացքում ինձ դուր եկավ, որ մենք նկարում էինք յուղամատիտներով: Մենք նկարեցինք Արարատ լեռը: Շատ սիրուն տեսարան էր, ամպերը փակել էին Արարատը:
Աշոտ Փանոսյան
Այս շաբաթվա ընթացքում ինձ ամենաշատը դուր եկավ հեծանվաերթը: Մեզ հետ եկան ընկեր Կարինեն և ընկեր Աննան: Հեծանվաերթի ժամանակ մենք գնացինք Մայր դպրոց-Արևելյան դպրոց- Արևմտյան դպրոց: Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մենք գնացինք Արևմտյան դպրոց, որովհետև այգում հեծանիվ վարեցինք:
Ռաֆայել Խեչոյան
Այս շաբաթվա ընթացքում ինձ դուր եկավ հեծանվաերթը։ Մենք հեծանիվներով գնացինք Արևելյան դպրոց, հետո էլ գնացինք Յուրի Բախշյանի այգի։
Կարեն Ասլանյան
17 Հինգշաբթի Մյս 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք, Տրիաթլոն
in
Տեսանյութը՝ Աննա Ֆրանգյանի
16 Չորեքշաբթի Մյս 2018
Մայիսի 16-ին Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների խմբով հեծանվային երթ իրականացրինք Հյուսիսային-Արևելյան-Մայր-Արևմտյան դպրոցներ:
Հեծանվաերթի նպատակն էր ուսումնասիրել կրթահամալիրի դպրոց-պարտեզներն իրար կապող ճանապարհները, իրականացնել հեծանվային պտույտ Բախշյանի այգում:
Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները հեծանվաերթով եղան Արևելյան դպրոցում, Մայր դպրոցում, ապա հասան Արևմտյան դպրոց:
Հյուսիսային դպրոցից Արևելյան դպրոց հեծանվային ճանապարհն անցանք 14 րոպեում, Արևելյան դպրոցից դեպի Մայր դպրոց՝ 7 րոպեում, Մայր դպրոցից Արևմտյան դպրոց՝ 17 րոպեում:
Բախշյանի այգում սովորողներն անցորդներին բաժանեցին նաև կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:
Պատմում են սովորողները.
Ես Զալինյան Արթուրն եմ: Այսօր մենք մի քանի հեծանվորդներով ընկեր Կարինեի և ընկեր Աննայի հետ դուրս էինք եկել հեծանվաերթի: Ես վարում էի կարմիր և սպիտակ հեծանիվը, որը շատ լավն էր, կարևորը արգելակները լավ էին աշխատում: Մենք Հյուսիսային դպրոցից սկսեցինք հեծանվավարությունը միչև Արևելյան դպրոց: Արևելյան դպրոցից անցանք դեպի Մայր դպրոց տանող ճանապարհը, իսկ հետո հասանք Արևմտյան դպրոց, որտեղ էլ մի փոքր հանգստացանք: Հանգստանալուց հետո Բաբաջանյան փողոցով վերադարձանք Հյուսիսային դպրոց:
Արթուր Զալինյան
Ես Մանուկն եմ: Այսօր մասնակցել եմ հեծանվաերթի: Ինձ ամենաշատը դուր եկավ, որ ես վարեցի մեծ հեծանիվ: Մենք Հյուսիսային դպրոցից շարժվեցինք Արևելյան դպրոց, հետո գնացինք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց:
Մանուկ Կարապետյան
Ես Կարեն Ասլանյանն եմ։ Ինձ ամենաշատը դուր եկավ կարմիր և սպիտակ հեծանիվը։ Մենք հեծանվաերթով եղանք Արևելյան, Մայր և Արևմտյան դպրոցներում, իսկ հետո վերադարձանք Հյուսիսային դպրոց։
Կարեն Ասլանյան
Ես Ռաֆայել Խեչոյանն եմ: Հեծանվաերթի ժամանակ ինձ ամենաշատը դուր եկավ Արևմտյան դպրոց գնալը, որովհետև մենք Բախշյանի այգում հեծանվային պտույտ արեցինք: Ինձ դուր եկավ Արևմուտքից Հյուսիս գնալը, որովհետև ես սովորեցի հեծանվով վերընթաց ճանապարհ անցնել: Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել:
Ռաֆայել Խեչոյան
14 Երկուշաբթի Մյս 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք, Մեդիագրադարան
inԶովասար, գյուղ Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բնակիչների նախնիները եղել են սասունցիներ:
Զովասար. գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 11-12 կմ հեռավորության վրա: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ տաք: Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարին` -6,-8-ի սահմաններում: Բնակչությունը՝ 617 մարդ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ: Գյուղում գտնվում է Զորավոր եկեղեցին։
12 Շաբաթ Մյս 2018
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Շաբաթվա ունկնդրման նյութեր.
Է. Գրիգ-Պեր Գյունտ-Թզուկները և լեռնային թագավորը
Մայիսի 14, երկուշաբթի
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10: 00 Նախապատրասվում ենք բացօթյա պլեների
10:00-11:00 Իմ Արարատ. բացօթյա պլեներ տանիքում
11:05: 11:25 Օտար լեզու՝ ռուսերեն
11:30-11:50 Օտար լեզու՝ անգլերեն
11:55-12:15 Ընդմիջում
12:15-12:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
12:30-13:35 Լող Արևմուտքի լողավազանում
07 Երկուշաբթի Մյս 2018
Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Զովասար գյուղ
Մեկնումը՝ 24 մայիսի 2018թ, ժամը 09.30, վերադարձը՝ 16.30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3 դասարանցիներ, ծնողներ
Երթուղին` Երևան-Թալին-Զովասար
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
Համացանցը որպես ուղղորդող, տեղեկատվություն փոխանցող ուղեցույց. նախապատրաստական փուլ
Ընթացքը.
Ծանոթացում Համբարձման ծեսին
Ծեսի մասին տեղեկությունների հավաքում գյուղի բնակիչներից
Ծիսական երգերի ուսուցում, ծեսի ամփոփում
Նախագծի ամփոփում
Ճամփորդության ավարտից հետո սովորողները պատմում են իրենց տպավորությունների, հավաքած տեղեկությունների մասին, արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում: Լուսինե Բադալյանի և Թալինի դպրոցի սովորողների տպավորություններն էլ՝ Լուսինեի անհատական բլոգում:
06 Կիրակի Մյս 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք, Ազգային խաղեր
inՄայիսի 15, ժամը 12:30-13:35
Վայրը՝ Հյուսիսի լանջեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Մարի Միքայելյան
Մասնակիցների հագուստը՝ շորտեր, շապիկներ, հարմար սպորտային կոշիկներ, արևապաշտպան գլխարկներ, ուսապարկեր:
Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղներն այս ու այն կողմից կանգնում, ծուղրուղու են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Բուլավաների արանքով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Ծափով` վազել
Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի:
06 Կիրակի Մյս 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք, Տրիաթլոն
inՄայիսի 16-ին Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների խմբով հեծանվային երթ կիրականացվի Հյուսիսային-Արևելյան-Մայր-Արևմտյան դպրոցներ:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ
Մասնակիցները՝ խուրջիններով
Պատասխանատուներ՝ Տաթև Աթոյան, Կարինե Մամիկոնյան, Աննա Ֆրանգյան
Նպատակը՝ ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի դպրոց-պարտեզներն իրար կապող ճանապարհները, իրականացնել հեծանվային պտույտ Բախշյանի այգում Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիների մասնակցությամբ։
Ընթացքը՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները հեծանվաերթով կգնան Արևելյան դպրոց, Մայր դպրոց, ապա կհասնեն Արևմտյան դպրոց, որտեղ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիների մասնակցությամբ տեղի կունենա հեծանվային պտույտ Բախշյանի այգում:
Ընթացքում կկատարենք հաշվումներ, թե որքան ճանապարհ ենք անցնում և ինչքան ժամանակ է հարկավոր կրթահամալիրի Հյուսիսից Արևելյան դպրոց, ապա Մայր դպրոցի հարակից ճանապարհով Արևմուտք հասնելու համար։
Ճանապարհին մասնակիցները կուսումնասիրեն ճանապարհային երթևեկության համար նախատեսված ճանապարհային նշանները։
Արդյունքում կստեղծվեն ֆոտոշարեր, տեսանյութեր, սովորողների պատումներ, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգում:
24 Երեքշաբթի Ապր 2018
Posted Մայիսյան 13-րդ հավաք, Տեխնոլոգիա
inՆպատակը` Բացօթյա պլեներ տանիքում. դիտում ենք Արարատը, նկարում, պատմում
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ
Իրականացման օրը` 14 մայիսի
Դիտակետ` Հյուսիսային դպրոցի տանիք
Արդյունքը` նկարաշար-ցուցադրություն Իմ Արարատ վերնագրով: