Պատմում են սովորողները.
Մենք գնացել էինք Անգլիական այգի։ Մենք այնտեղ երգեցինք Հակաբացիլ Կոմիտասի 10 երգերը։ Նախաճաշեցինք, նկարեցինք, ես բաժանեցի կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ: Հետո գնացինք Երևանյան լիճը տեսնելու։ Մենք շատ-շատ լավ օր անցկացրինք։
Անի Եիսաղոլի
Մենք երեկ գնացինք Անգլիական այգի: Մենք այնտեղ ամփոփեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը, երգեցինք տասը երգ: Նաև նկարեցինք այգին: Ետդարձի ճանապարհին կանգ առանք Երևանյան լճի մոտ և
տեսանք թիավարման դպրոցը: Տիար Բլեյանն այնտեղ մի հարմարավետ քար է գտել: Երբ նա հեծանվով գնում է տուն, միշտ նստում է այդ քարի վրա և հանգստանում:
Ռաֆայել Խեչոյան
Մենք երեկ գնացինք Անգլիական այգի, այնտեղ երգեր երգեցինք, պարեցինք, նախաճաշեցինք և նկարեցինք այգու շատրվանը:
Էրիկ Հովհաննիսյան
Երեկ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի: Ես շատ եմ եղել անյտեղ: Մենք այնտեղ երգեցինք Կոմիտասյան տասը երգեր: Մենք այնտեղ նկարեցինք գուաշով և նախաճաշեցինք: Ինձ այնտեղ շատ դուր եկավ շատրվանը:
Մանուկ Կարապետյան
Մենք ճամփորդեցինք Անգլիական այգի, ինձ դուր եկան նստարաները։ Մենք երգեցինք Հակաբացիլ Կոմիտասի երգերը, հետո նախաճաշեցինք, նկարեցինք, տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք անցորդներին, հետո հետադարձին կանգ առանք Երևանյան լճի մոտ։
Կարեն Ասլանյան
Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի, որտեղ երգեցինք տասը երգ: Հետո նախաճաշեցինք, նկա րեցինք այգին, շատրվանը, մի քիչ հանգստացանք և երթուղայինով վերադարձանք դպրոց:
Աշոտ Փանոսյան
Կոմիտասյան տասը երգերը երգեցինք Անգլիական այգում և նկարեցինք: Ինձ շատ դուր եկավ այգին:
Արթուր Զալինյան