img_9001

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  1-ին դասարանցիներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Օրը՝ մայիսի 27

Մեկնումը՝ 09.30

Վայրը՝  Սևանի «Մաշտոցների» բարձունք 

Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Թիմային /խմբով/ աշխատելու կարողության ձևավորում
  • Ընտանիքին ներգրավումն ուսումնական գործընթացին
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում, իրագործում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք,այցելություն Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի- Սևանի բուսաբանական այգի- «Մաշտոցներ» սրբավայրի բարձունք-Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք-Երևան

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ:
  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասվարի բլոգում: