Ուսումնական ամառ. հայրենագիտական-բնագիտական նախագիծ

Նպատակը.

Սովորողների հայրենագիտական-բնագիտական ամառային գործունեության կազմակերպում

Թեման.

Մեր գյուղը /թաղը/

Պատում  գյուղի /թաղի/ մասին

Մեր գյուղի /թաղի/ մեծերը

Մեր գյուղի /թաղի/ հեղինակությունները

Հին պատեր, հին տներ, հին հուշարձաններ

Ճանապարհներ

Մեր այգին

Ով է հիմնադրել մեր այգին

Ով է խնամում մեր այգին

Այգին խնամողը պատմում է իր այգու մասին

Ես ինչ եմ արել մեր այգում

Ինչ է աճում մեր այգում

Ինչն է հետաքրքիր մեր այգում

Մեդիանյութեր

  • Ֆոտոշարք՝ տատեր, պապեր, տոհմածառ
  • Հարցազրույցներ
  • Ընտանեկան արշավներ

Ամառային բնագիտություն. նախագիծ

Բովանդակությունը և կազմակերպումը  

Բույսեր ենք հավաքում աշխարհի տարբեր ծայրերից

Սովորողը կամ նրա բարեկամը ուր գնում է, այնտեղից բույս կամ բույսի կտրոն է բերում:  Ինքնուրույն կամ մեծի օգնությամբ հավաքում է տեղեկություններ այդ բույսի մասին:
Բույսի անունը, խնամքը, ինչպիսի պայմաններում է աճում, ինչ հաճախականությամբ պետք է ջրել, ինչ բնավորություն ունի:  Տնկում է, խնամում և այդ մասին պատմում է /ձայնագրում, տեսագրում/:

Ստեղծում են ընտանեկան թաղարներ:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Մաթեմատիկական խաղերի կայքեր.

Տրամաբանական խաղեր.

Զարգացնող խաղեր

Ընթերցանության նյութեր.

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» կամ ինքդ ընտրիր  մի գիրք /ստեղծագործությունկարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Ընթերցելուց հետո առանձնացնո՛ւ մի հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել և ներկայացրո՛ւ՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու քեզ ձայնագրում-տեսագրում են:
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար պատրաստիր:
  • Հեքիաթից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածներն ու ձևավորիր:
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը: