Ձմեռային ուսումնական ճամբար
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ

Հունվար ամսվա ֆլեշմոբեր.
Մայրենի՝ հունվարի 12
Անգլերեն՝ հունվարի 19
Ռուսերեն՝ հունվարի 24
Շախմատ՝ հունվարի 26
Մաթեմատիկա՝ հունվարի 31

Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր.

Ընտանեկան նախագծեր. 

  • Թումանյան կարդում ենք ընտանիքում՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին
  • Բնագիտական արհեստանոց տանը. ուսուցողական և զարգացնղ խաղերի ստեղծում տանը

Ուսումնական մեդիանյութերի հրապարակում.

  • Անհատական-ընտանեկան կատարումներով հարսանեկան ձայնադարան-տեսադարանի ստեղծում
  • Ընտանիքի անդամների հարսանեկան պատմություններ
  • Հարսանեկան խոհանոց. տարեգաթայի թխում

Հունվարի 22,  երկուշաբթի

09:00-09:30 Հարսանեկան ընդհանուր պարապմունք

09:30-09:50 Օտար լեզու. անգլերեն

09:55-10:15 Օտար լեզու. ռուսերեն

10:20-10:40 Ընդմիջում

10:45-11:00 Նախապատրաստվում ենք հեծանվի ստուգատեսին

11:00-11:30 Հեծանվային ստուգատես Հյուսիսային դպրոցում

11:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց

Րաֆֆու 69/1-Բաբաջանյան փողոց-Վերգետնյա անցում-Յուրի Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց

12:00-12:40  Լողի ստուգատես Արևմտյան դպրոցի լողավազանում

13:00 Քայլք դեպի Հյուսիսային դպրոց

Հունվարի 23,  երեքշաբթի

09:00-09:30 Հարսանեկան ընդհանուր պարապմունք

09:30-10:15 Նախապատրաստվում ենք Մարմնամարզության ստուգատեսին

10:20-10:40 Օտար լեզու. անգլերեն

10:40 Քայլք դեպի Մայր դպրոց

11:00-11:30 Մարմնամարզության ստուգատես Մայր դպրոցում

11:45-12:10 Ընդմիջում

12:15-12:55 Հարսանեկան պարերի ուսուցում. Թամզարա, Լորկե, Թաշկինակներով պար

13:00-13:20  Օտար լեզու. ռուսերեն

13:20-13:35 Օրվա  ամփոփում

Հունվարի 24, չորեքշաբթի

09:00-09:30 Հարսանեկան ընդհանուր պարապմունք

09:30-10:15 Հարսանեկան երգերի ուսուցում.

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է,
Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:

Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճընճըղներ ճըլվըլալեն ՝ էն տիրացուքն է:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

10:20-11:00  Դիջիթեքյան նյութերի դիտում, հայտերի լրացում

11:30-11:50 Ընդմիջում
11:55-12:15 Օտար լեզու. ռուսերեն
12:20-12:40 Օտար լեզու անգլերեն
Հունվարի 25, հինգշաբթի
10:40-11:00 Օտար լեզու. ռուսերեն
11:05-11:25 Օտար լեզու անգլերեն
11:30-11:50 Ընդմիջում
Հունվարի 26, ուրբաթ
09:30-10:20 Հարսանեկան խաղեր, խաղերի փորձեր. Աքլորակռիվ, Գոմշակռիվ
11:30-11:50  Օտար լեզու. ռուսերեն
11:55-12:15  Օտար լեզու. անգլերեն
12:20-12:40 Ընդմիջում
12:45-13:35 Հարսանեկան հալվայի պատրաստում