Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ, Էջմիածին

  • Ուսումնա-հայրենագիտական, ճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ, Էջմիածին
  • Հանդիպում-համագործակցություն «Գևորգյան» հոգևոր ճեմարանի աստվածաբանության ամբիոնի վարիչ, Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորող Արամ Սարքիսսյանի ծնող` Հրաչ Սարքիսսյանի և իր ուսանողների հետ
  • Շրջայց «Գևորգյան» ճեմարանում

Օրը՝  ապրիլի 17

Վայրը՝ Արմավիրի մարզ, Էջմիածին

Մեկնումը՝ 10.00, վերադարձը՝ 14.30

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ, ծնողներ

Երթուղին` Երևան-Մայր Աթոռ սբ. Էջմիածին եկեղեցի, քայլքով դեպի սուրբ Գայանե եկեղեցի

Նպատակը՝  Հոգևոր մշակույթի յուրացում, սովորողների  հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում:

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • հարմար հագուստ, կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • խոշորացույց
  • հեռադիտակ
  • ֆոտոխցիկ, պլանշետ, ձայնագրիչ
  • աղբի տոպրակ և ձեռնոց

Հոգևոր երգեր եկեղեցում.

Առավոտ լուսո

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Սուրբ Աստված

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմեա՛ մեզ:

Հիշեա Տեր

Հիշեա Տեր և ողորմեա, Տեր ողորմեա,

Քեզ Տեառնըդ հանձն եղիցուք.

Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա:

 Քրիստոս ի մեջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան.

Կոմիտաս. Հայր մեր

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շնորհ,
Լիուլի, ամէն օր,
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

Համացանցը որպես ուղղորդող, տեղեկատվություն փոխանցող ուղեցույց. նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ ենք փնտրում Էջմիածին քաղաքի մասին
  • Ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին
  • Google map-ով գծում ճամփորդության երթուղին
  • Ճամփորդության օրվա եղանակի վերաբերյալ տեղեկատվության փնտրում
  • Սովորողի՝ Արամ Սարքիսսյանի պատումը հայրիկի՝ Հրաչ Սարքիսսյանի մասին

Ընթացքը.

Շրջայց Գևորգյան ճեմարանում

Զրույց «Գևորգյան» հոգևոր ճեմարանի ուսանողների հետ

Հոգևոր երգերի կատարում եկեղեցում

Քայլք դեպի սուրբ Գայանե եկեղեցի

Լուսանկարչական պլեներ սուրբ Գայանե եկեղեցու բակում

Նախագծի ամփոփում

Ճամփորդության ավարտից հետո  սովորողները պատմում են իրենց տպավորությունների, հավաքած տեղեկությունների մասին, արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում: