Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափնյա մարզական պարապմունքով, որը կազմակերպեցին ակտիվ ճամբարականները: Մարզվեցինք, կոփվեցինք, այնուհետև մեր հինգ տարեկան ընկերների հետ գնդակով և օղակով խաղեր խաղացինք:
-Դե իհարկե, առանց լողի էլ ի՞նչ ամառային ճամբար:
-Կմեռնե՜նք,- այսպիսի պատասխան ստացավ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը Հյուսիսային դպրոցի սովորող, ճամբարական Եվա Պապյանից:
Ճամբարականները սիրով եւ հաճույքով են աշխատում նաև կավով: Մի քանի ճամբարականներ այսօր կավագործունեության պարապմունքի ժամանակ պատրաստեցին կավե բաժակներ, մարդուկներ եւ այլ առարկաներ:
Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի