Մասնակիցներ` 3.2-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 24-հունվարի 8

Ուսումնական ձմեռ-առցանց աշխատանքներ-ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:

  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Տոնական Երևան. ֆոտոշար /լուսանկարել Երևանի որևէ բակ, թաղամաս, փողոց, որը տոնական է ու զարդարված: Լուսանկարներն ու նկարագրությունը տեղադրել բլոգում/
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Տոնական խոհանոց
  • Ամանորյա ուտեստներ
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով։

Աշխատանքներն ուղարկիր karam80@mskh.am հասցեին:

Ավարտուն նյութերը կհրապարակվեն Հյուսիսային դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում: