Ամանորին ես եղել եմ Վրաստանում, բայց նաև հիանալի ժամանակ եմ անցկացրել Երևանում։ Ոչ միայն Ամանորին, այլև սովորական օրերին ես սիրում եմ զբոսնել Երևանի փողոցներով, դրանով է պայմանավորված իմ նկարների ընտրությունը։ Գեղեցիկ լուսանկարների համար ինձ մոտ միշտ կա հեռախոս, որ ամեն հարմար առիթ լինելուն պես լուսանկարեմ։ Ամանորյա Երևանում ինձ դուր է եկել մեր գլխավոր տոնածառը, իսկ փողոցներում՝ բազմազան լույսերը, մարդկանց տրամադրությունը շատ բարձր է, բոլորն ուրախ են: Իմ ամենասիրած փողոցը Հյուսիսային պողոտան է, որը միշտ հեքիաթային տեսք ունի։