Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափը մաքրելով, միջավայրը խնամելով:

Ծանոթացանք ու ճամբարականները սկսեցին պատմել, թե ճամբարում ինչ են սիրում անել:

Նախաճաշեցինք բակում ու մարզական, ջրային խաղեր խաղացինք: 

Ճամբարականները կարոտել էին Ատիին, երկար ժամանակ բնի մոտից հեռու չէին գնում:

Շախմատ խաղալը շատ հետաքրքիր էր, որովհետև իրար սովորեցնում էինք խաղալ, իսկ  գլաքարերով նկարելիս գույները խառնվում էին:

Ճաշին համտեսեցինք մեր ընկերների պատրաստած համեղ և օգտակար բանջարեղեններով աղցանը:

Համեցե՛ք մեր ճամբար: