Նպատակը`
Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`

• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում

Ուսումնական գրականություն

• «Ինչու՞ է երկինքը կապույտ», «Արև», «Լուսին», «Աստղեր»
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀ
• Տղան և արևը
• Արևն ու լուսինը
• Լուսինը
• Աղջիկն ու արևը
• Հ.Թումանյան
• Իրիկուն

Նախագծի իրականացման ընթացքը

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում
• Պատմել երկնքի մասին.

ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է

ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է

Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառեր, փորձել բացատրել դրանք:

Ֆիլմի դիտում. Ամեն ինչ տիեզերքի մասին

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
• Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը
• Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով
• Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես
Պատմություն-նկար
Հատված-նկար
Նախադասություն-նկար

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով
• Համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները
• Նկարել երկնային մարմիններ՝ արև, լուսին
• Նկարել գիշեր, ցերեկ, տիեզերքը

Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart Notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ /վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, մեծ -փոքր-հավասար/:

Ուսումնական գործունեության ձևեր՝
Մայրենի
• Պատմել /բանավոր և գրավոր/ Երկիր մոլորակի մասին՝  հաղորդելով իմացած տվյալներ
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին

ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով
• Աշխատել MS Office Word ծրագրով
• Աշխատել PowerPoint ծրագրով
• Էլեկտրոնային փոստի գործածում
• Բլոգի վարում

Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ
  • Պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ

Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին:

Արդյունքներ՝

Երևան 2800․ իմ բակը /նախագիծ/

Հանելուկներ Լուսնի մասին

Երեկոյան դիտումներ

Ինչ կուզեի, որ երկնքից թափվեր

Իմ բակը․ տեսանյութ

Երևան 2800․ իմ բակը