Մասնակիցներ` 3.2-րդ դասարանցիներ
Ժամանակահատվածը` դեկտեմբերի 24-հունվարի 8
Ուսումնական ձմեռ-առցանց աշխատանքներ-ընտանեկան նախագծեր
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:
- Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
- Տոնական Երևան. ֆոտոշար /լուսանկարել Երևանի որևէ բակ, թաղամաս, փողոց, որը տոնական է ու զարդարված: Լուսանկարներն ու նկարագրությունը տեղադրել բլոգում/
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
- Տոնական խոհանոց
- Ամանորյա ուտեստներ
- Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
- Ամանորն իմ ընտանիքում
- Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
- Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
- Ձմեռային ֆոտոշար
- Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
- Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
- Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
- Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով։
Աշխատանքներն ուղարկիր karam80@mskh.am հասցեին:
Ավարտուն նյութերը կհրապարակվեն Հյուսիսային դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում: